Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը, հիմնավորելու համար իր հերթական անզուսպ ելույթը, ասաց, թե ինքը «կրքոտ հռետոր է»:

Կարծում եմ՝ շատերը հեգնեցին, կատակեցին այս թեմայով՝ սևեռվելով «կրքոտ» բառի վրա, որի թիկունքում մոռացվեց Փաշինյանի խոստովանությունը. նա իրոք հռետոր է, լավ հռետոր, ով հենց իր խոսքով՝ 2018-ին զավթեց իշխանությունը, իսկ հիմա այն պահող երեք հիմնական հենասյուներից մեկը մնում է իր խոսքը (մյուս երկուսին՝ ռեպրեսիաներին և արտաքին աջակցությանը հիմա չեմ անդրադառնում,- Ա.Ա.):

Այո՛, Նիկոլը հռետոր է, բայց սովորական, դասական իմաստով նա հռետորների ամենավտանգավոր, ամենաքայքայիչ դպրոցից է. նա սոփեստ է:

Մեր առօրյայում մենք օգտագործում ենք այդ բառը, որպես կանոն, լուրջ դեմքով՝ գլուխ արդուկողներին կամ օդ ծածանողներին բնորոշելու համար:

Իրականում դա ինքնահավան մարդկանց անմեղ հատկանիշ չէ: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ սոփեստները պետություններ են քանդել, և Հայաստանը միակն ու բացառիկը չէ:

Հոդվածիս լեյտմոտիվը ակնարկ կամ տեսական անալիզ անելը չէ. կարծում եմ, ընդդիմությունը մինչ այսօր պարտվում է Փաշինյանին, որովհետև համապարփակ չի վերլուծում և համակարգված չի մոտենում այս հարցին: Կարճ ասած՝ ընդդիմության պայքարը պիտի ավելի «գիտելիքահեն» լինի, քանի որ իրականում Նիկոլը ֆենոմեն է, որն ունի իր մեթոդաբանությունը:

Փորձենք օգտվելով պատմական փաստերից՝ տալ հիմնական նկարագրերը:

Հին Հունաստանում Աթենքի և Սպարտայի միջև ծավալված հակամարտությունն ավարտվեց Սպարտայի հաղթանակով Աթենքում իշխանությունը տնօրինող սոփեստների պատճառով: Հենց նրանք էին սկսել եղանակ ստեղծել Աթենքում, իսկ նրանցից մեկը՝ Ալկիվիադոսը, ով կառավարիչն էր և ամենաազդեցիկ հռետորը, համոզեց քաղաքին աննախադեպ մեծ նավատորմ ուղարկել Սիցիլիա, ինչն ավարտվեց Աթենքի համար աղետով:

Հին հույները լավ գիտեին խոսքի ուժը, որն ավելի կարևոր էր դառնում Աթենքի պոլիսային դեմոկրատիայի պարագայում, որի մեխանիզմը եթե պարզեցնենք, հետևյալն էր՝ ով ում և ինչպես կհամոզեր:

Հենց այստեղ առողջ և ավանդական հռետորաբանության մեջ խառնվեց նրա աղավաղված և մանիպուլյացիոն տեսակը՝ սոփեստությունը: Եթե մինչ այդ լեզուն և խոսքը ծառայում էին իրականությունը նկարագրելու համար, ապա սոփեստները սկսեցին կատարելագործվել՝ օգտագործելով խոսքն իրականությունը խեղելու, այլանդակելու համար: Սոփեստները հասան կատարելության համոզիչ կերպով ապացուցելու այն, ինչ իրականությանը չի համապատասխանում (Նիկո՛լ, ականջդ կանչի,- Ա.Ա.):

Քանզի գիտելիքն այլևս գերակա չէր, ճշմարտությունը հայտնվեց հարվածի տակ: Սոփեստները քաղաքական բանավեճերը վերածեցին «ով ում կզզցրեց», «ով ում ձայնը կտրեց» սկզբունքների, այլ ոչ թե ճշմարտության որոնման:

Սոփեստներն ասում էին, որ կարևոր չէ տիրապետել թեմային կամ հարցի գիտակ լինել: Կարևոր է կարողանալ ունակ լինել խոսել թեմայից (Նիկոլի ականջը նորից կանչի):

Մեկ այլ կարևորագույն դիտարկում. եթե գիտության մեջ փաստերն անհերքելի և անփոփոխ երևույթներ են, ապա սոփեստական հռետորաբանության մեջ ցանկացած փաստ հերքելի է, ուստի այլևս փաստ չէ (պատկերացնում եմ, թե ոնց են արձագանքում հիմա Նիկոլի ականջները,- Ա.Ա.):

Սա է սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ: Փաստերի ափաշքյարա հերքումը խախտում է իրականության կայունությունն ու հավասարակշռությունը, քանդում է մարդկանց շրջապատող միջավայրը:

Սոփեստների մեկ այլ գաղտնի հնարքը խոսքում «արժեքների» և էմոցիաների վրա շեշտադրելն է: Եվ սա տրամաբանական է. փաստերը հերքելով՝ նրանք քայքայում են իրականությունը, որը լցնում են իրենց էմոցիաներով (ինչպես կասեր Փաշինյանը՝ «կրքերով»,- Ա.Ա.):

Ի տարբերություն փաստերի՝ «արժեքներն» ու էմոցիաները չեն հանդիսանում իրականության անփոփոխ բնութագրիչներ, նրանք ոչ թե աշխարհի մասին տեղեկություններ են պարունակում, այլ արտահայտում են մեր սուբյեկտիվ վերաբերմունքն աշխարհի հանդեպ…

Սակայն…

Փաստերի ոչնչացումից հետո սոփեստների «արժեքներն» ու էմոցիաները դառնում են ուղղորդիչ, որոշիչ և կայունության պատրանք ստեղծող:

Մեկ հոդվածով, այն էլ՝ բանտախցից, դժվար է հավակնել առավել մանրամասն նկարագրել խնդիրը, ուստի կփորձեմ հաջորդ հրապարակումներում անդրադառնալ այն հարցին (շատ կարևոր,- Ա.Ա.), թե ինչպես էին հին հույները պայքարում քայքայիչ սոփեստների հնարքների դեմ:

Շարունակելի…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

04.07.2026թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>