Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի ու Ավետիք Չլաբյանի կալանավորումը, ինչպես նաև Բագրատ Սրբազանի շուրջ մեկ տարի շարունակվող ազատազրկումը մեկ ընդհանուր շղթայի օղակներ են։
Այս զարգացումները, իրականում, անակնկալ չէին։ Ընդամենը մեկ ամիս առաջ, ԱԺ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր, որ «պատերով է տալու» իր բնորոշած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», «կտրելու է հրեշի գլուխները», «բոմժ է սարքելու», «ունեզրկելու է» և այլն։ Այսօր այդ հայտարարություններն աստիճանաբար վերածվում են գործնական քայլերի։
Ուշադրության արժանի էր նաև ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա, նայելով ընդդիմադիր հատվածի դատարկ աթոռներին, հայտարարեց, թե «պատերազմի կուսակցությանը» տրված ավելի քան 500 հազար ձայները խնդիր են, քանի որ արտաքին աշխարհին պետք է բացատրել, թե ինչպես է Հայաստանում այդքան մարդ աջակցում «պատերազմին»։ Այս միտքը շատերի ուշադրությունից դուրս մնաց, սակայն այն կարևոր քաղաքական ուղերձ էր։ Փաշինյանը փաստացի ներկայացնում է ներքաղաքական ընդդիմության գոյությունն իբրև արտաքին գործընկերների հետ իր բանակցային խնդիրներից մեկը՝ փորձելով այն նույնացնել ոչ թե այլընտրանքային քաղաքական դիրքորոշման, այլ «պատերազմի» հետ։
Այս համատեքստում առավել հասկանալի է դառնում նաև Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ իշխանության ցուցաբերած հետևողականությունը։ Գործող խորհրդարանական դասավորվածության պայմաններում նման գործընթացը գործնականում կյանքի կոչել հնարավոր չէ, հետևաբար Նիկոլի համար առաջնահերթ խնդիր է դառնում այդ դիմադրության հնարավոր կենտրոնների թուլացումը։
Այս ամենը նաև վերջնականապես փլուզում է 2018 թվականի «սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխության» մասին տարիներ շարունակ կառուցված առասպելը։ Այդ թեզը, ինչպես պարզվեց, ընդամենը քաղաքական փաթեթավորում էր։ Բավական է հիշել 2008 թվականի մարտի 1-ի իր հրապարակային ելույթները, որտեղ հնչում էին բախումների, դիմադրության և ուժային հակամարտության կոչեր։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը շատ ավելի նման է այդ ժամանակվա Փաշինյանին, քան այն քաղաքական կերպարին, որը փորձեց ներկայացնել 2018 թվականին։
Ավելին, տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ամիսներին ներքաղաքական ճնշումներն էլ ավելի են խորանալու։ Չեմ բացառում, որ Նիկոլի թիրախում կհայտնվեն նաև լրատվական դաշտը, հանրային կարծիք ձևավորող հարթակներն ու քաղաքական ակտիվության այլ կենտրոններԻշխանությունը ձգտում է հնարավորինս վերահսկելի քաղաքական միջավայր ձևավորել այնպիսի փուլից առաջ, որի առանցքում, մեծ հավանականությամբ, Սահմանադրության փոփոխության հարցն է։ Այլ կերպ ասած՝ սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու։
Հավելեմ, որ այս գործընթացներն ունեն ակնահյտ արտաքին հասցեատեր։ Բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի դեպքը տեղի է ունենում Փաշինյանի ՌԴ այցի օրը, դրանով նաև ուղերձ է փոխանցում․ ըստ որի՝ Հայաստանում քաղաքական դաշտի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծել բացառապես իր հետ։
Եվ վերջում՝, եթե ընդդիմությունը (առաջին հերթին մանդատակիր) ցանկանում է այս ամենին արդյունավետ հակազդել, ապա պետք է ամբողջ շղթան դիտարկի մեկ ընդհանուր քաղաքական նախագծի համատեքստում և իր գործողությունները կառուցի այդ տրամաբանությամբ՝ համադրելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական պայքարի գործիքները»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>