Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում

168.am-ը գրում է.

«Քաղաքական հակառակորդներին ունեզրկելու օպերացիան Հայաստանում նոր թափ է հավաքում։ Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ անկախ իրավական գնահատականներից, գործ ունենք իշխանության կողմից տարվող քաղաքական հաշվեհարդարի հետ, որն իրականացվում է մարդկանց սեփականությունն ու բիզնեսը խլելու, ունեցվածքը վերաբաշխելու միջոցով։

Սեփականության իրավունքը, որն ամբողջ աշխարհում պաշտպանված իրավունք է, Հայաստանում լրջորեն վտանգված է։ Բիզնեսը, անգամ խոշոր բիզնեսը պաշտպանված չէ իշխանությունների կամայականություններից։ Կառավարության ղեկավարը, առանց դատ ու դատաստանի, կարող է հրապարակավ հայտարարել մարդկանց ունեցվածքը բռնագրավելու, սեփականությունը խլելու մասին, ու հաջորդ իսկ պահին պետական ամբողջ համակարգն անցնում է գործի՝ այդ հրահանգներն ի կատարելու ածելու համար։ Թքած ունեն օրենքի ու իրավունքի վրա։

Սա բացահայտ տեռոր է բիզնեսի նկատմամբ։ Բիզնեսին ճնշելը, մարդկանց ունեցվածքը խլելը թանկ է նստելու պետության ու տնտեսության վրա, ինչպես էլ այն մեկնաբանվի ու ներկայացվի։ Գալու է դրա համար պատասխան տալու և «պարտքերը» վերադարձնելու ժամանակը։

Տնտեսական միջավայրն ու ներդրումները վտանգելու մասին նույնիսկ ավելորդ է խոսելը։

Տեսնում ենք, թե ընտրություններից հետո ինչպես է կառավարությունը շտապում ավարտին  հասցնել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը բռնագրավելու գործընթացը։ Որոշման նախագիծ են ներկայացրել՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ նախատեսված բանակցությունները եռամսյա ժամկետում չիրականացան, այլևս պարզ էր, որ կառավարությունը գնալու է գերակա շահ ճանաչելու միջոցով սեփականատիրոջ ունեցվածը խլելու ճանապարհով։ Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներ կդրվեն սրա տակ, պարզ է, որ այն ամբողջությամբ քաղաքական է։ Քաղաքական հաշվեհարդարի ճանապարհին անհիմն պատճառաբանություններով նախ վերցրեցին ընկերության կառավարումը, հետո զրկեցին լիցենզիայից, միտումնավոր տապալեցին նախատեսված բանակցությունները, հիմա էլ գերակա շահ ճանաչելու միջոցով՝ պատրաստվում են ավարտին հասցնել սեփականատիրոջ գույքը խլելու օպերացիան։

ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու որոշումը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական ու ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունն ու էներգետիկ համակարգի կայունությունը։

«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ»,- գրել են որոշման նախագծում։

Տասը տարուց ավելի է, ինչ ՀԷՑ-ը մասնավոր է, նոր հիշել են, որ այն բացառիկ նշանակություն ունի ու պետք է գերակա շահ ճանաչել, որպեսզի ապահովեն սպառողների անխափան էլեկտրամատակարարումն ու էներգետիկ համակարգի կայունությունը։ Կարծես մինչև հիմա սպառողները զրկված էին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումից, էներգետիկ համակարգն անկայուն էր, ու միայն կառավարության կառավարչի գալուց հետո վերականգնվեց սպառողների անխափան էներգամատակարարումը, վերացան համակարգի կայունությանը սպառնացող վտանգները։ Պաշտոնական տվյալներն են ցույց տալիս, թե կառավարության կառավարչի գալուց հետո ինչպես են տապալել էներգամատակարարման թիրախային ցուցանիշները, որոնց նպատակն է ապահովել կայուն ու հուսալի էներգամատակարարում։

Տապալել են՝ ինչպես էներգամատակարարման որակի, այնպես էլ՝ հոսանքազրկումների ու անջատումների թիրախային ցուցանիշները։ Բայց դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Մինչդեռ՝ նույն պատճառանաբանությամբ՝ պետական տարբեր մարմինների գործուն միջամտությամբ, ՀԷՑ-ի կառավարումը խլեցին սեփականատիրոջից ու զրկեցին գործունեության լիցենզիայից։

Հիմա էլ կառավարության կառավարիչն արդարանում է, թե վերջին ամիսներին անջատումները նվազել են։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդպես է։ Եթե նախկինում կային հակակշռող մեխանիզմներ, վաղուց արդեն կառավարության կառավարիչն ու ՀԾԿՀ-ն միասին են գործում։ Նման իրավիճակում՝ հանուն նպատակի, ցանկացած ցուցանիշ էլ կարելի է նկարել՝ հիմնավորելու այն ամբողջ ապօրինությունը, որը տեղի է ունենում սեփականատիրոջն իր սեփականությունից զրկելու այս ողջ պրոցեսում։

Գերակա շահ ճանաչելով՝ քաղաքական իշխանությունը կավարտի ՀԷՑ-ը խլելու օպերացիան։ Բայց դրանով այս ամբողջ վախկանալիան չի ավարտվի։ Դեռ գալու է միջազգային ատյաններում ու դատարաններում այս ամենի համար պատասխան տալու, փոխհատուցում վճարելու ժամանակը։ Չկարծեք, թե գերակա շահ ճանաչելով՝ ամեն ինչ ավարտվում է։

Քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում, հիմա էլ  համատարած ստուգումներ են սկսել Գագիկ Ծառուկյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերություններում։ Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց ընտրություններին մասնակցելու ու իշխանությանը հեռացնելու նպատակների մասին, հիշեցին, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին զարտուղի ճանապարհներով ու օրենսդրական խախտումներով է ձեռք բերել «Արարատցեմենտը», դրան հարակից հողերն ու գույքերը։ Դատախազությունն անմիջապես «բացահայտումներ» արեց, սկսեցին քրեական գործեր կարել։

Ութ տարի այդ մասին ոչինչ չէին խոսում, ոչինչ չէին անում «անօրինական» ճանապարհներով ձեռք բերված պետական գույքը վերադարձնելու համար, ընտրության նախօրյակին գործի անցան։

Ո՞վ կհավատա, որ սրա տակ քաղաքական հիմք չկա։

Մի կողմից՝ իրավապահ համակարգն են գործի դրել, մյուս կողմից՝ հարկայինը, որը վաղուց դարձել է գործիք՝ իշխանության քաղաքական գծից շեղվող բիզնեսներին պատժելու համար։ Այն պատճառաբանությամբ, որ հարկայինն անհամապատասխանություններ է հայտնաբերել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը, էկոնոմիկայի նախարարը, հրատապ ռեժիմով, վերջինիս զրկեց գործունեության լիցենզիայից։

Գլխավոր դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին պականող նաև այլ բիզնեսների, այդ թվում՝ «Մուլտի գրուպ կոնցեռնի» դեմ։

Թե մինչև ո՞ւր են պատրաստվում գնալ և առաջիկայում ո՞ւմ բիզնեսների վրա են հարձակվելու, շուտով կտեսնենք։ Մի բան ակնհայտ է՝ այս ամենը լավ տեղի չի տանելու, հետևանքները պետությունն ու ժողովուրդն են կրելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>