«Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով»
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ու եվրաչինովնիկները ուղիղ պատասխանատվություն են կրում Հայաստանում մոլեգնող քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների, դեմոկրատական արժեքների ոտնահարման ու ոչ լեգիտիմ իշխանության ձևավորման համար: «Մայր Հայաստանն» ու Հայաքվեն միասնական բողոքի ձայն էին բարձրացրել ընդդեմ եվրաչինովնիկների երկակի ստանդարտների, նրանց կողմից Հայաստանում բռնապետական ռեժիմին խրախուսելուն ու աջակցելուն: Նրանք հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական այլանդակությունների համար:
Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով:
Ազատություն Անդրանիկ Թևանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

