Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի վերափոխման ինդեքս-2026» զեկույցը։

Հայաստանն էներգիայի վերափոխման ինդեքսով (ԷՎԻ-ով) 2026 թվականին 120 երկրների թվում 65-րդն է։ Հայաստանի ԷՎԻ-ն 55.2 միավոր է՝ նախորդ տարվա ցուցանիշից 1.3 միավորով պակաս։ Նվազումը հիմնականում պայմանավորված է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի զգալի՝ 3.3 միավորով, անկմամբ։ ԷՎԻ-ի մյուս՝ «Համակարգի արդյունավետություն», ենթաինդեքսը նույնպես նվազել է, սակայն աննշան։

«Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի գծով նախորդ տարվա համեմատ առավել նշանակալի վատթարացում արձանագրվել է «Ֆինանսներ և ներդրումներ» ուղղությամբ. ցուցանիշը 2025-ի 59.9 միավորից նվազել է մինչև 51.5։ Պատճառը «Մաքուր էներգետիկայում ներդրումներ (ՀՆԱ-ի %)» ցուցչի (այս ցուցիչով գնահատվում է վերականգնվող էներգետիկայի, միջուկային էներգետիկայի, ջրածնային տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի և էներգետիկ անցման հետ կապված այլ ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալը)՝ 100-միավորանոց համակարգում միանգամից 24 միավորով նվազումն է։

Նախորդ տարվա համեմատ զգալի անկում է արձանագրվել նաև «Ենթակառուցվածքներ» ուղղությամբ՝ 46.5-ից մինչև 41.7 միավոր։ Պատճառներից մեկը «Վերականգնվող էներգիայի հզորությունների աճ» ցուցչի՝ 100-միավորանոց համակարգում 13.5 միավորով նվազումն է։ Այս ցուցիչով գնահատվում է, թե որքանով են մեծ վերականգնվող էներգիայի արտադրական հզորությունների աճի արագությունը և ընդհանուր էներգետիկ համակարգում դրանց դերը։

«Նորարարություններ» ուղղությամբ 2025-ի համեմատ արձանագրվել է նվազում՝ 24.5-ից մինչև 23.3 միավոր։ Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ նորարարությունների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկը։

Նշված ցուցիչներով արձանագրված անկման ֆոնին առնվազն անհասկանալի են տեխնոլոգիական տնտեսության ձևավորման և նորարարությունների խթանման վերաբերյալ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները, որոնցով վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացումը մատնանշվում է որպես Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևորագույն հաջողություն:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով։ Պետք է նշել, որ Հայաստանի վարկանիշային դիրքը 2017-ի համեմատ ոչ միայն չի բարելավվել, այլև զգալիորեն՝ 12 հորիզոնականով, վատթարացել է։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն անցած տարիներին էներգիայի վերափոխման գործընթացի առումով ավելի ոչ մրցունակ է դարձել: Ի դեպ, նախկինում ավելի վատ դիրքերում գտնվող շատ երկրներ առաջ են անցել Հայաստանից։

Հայաստանի ԷՎԻ-ի դինամիկան բավական անկայուն է։ 2018-ին արձանագրվել է թե՛ ԷՎԻ-ի և թե՛ վարկանիշային դիրքի կտրուկ վատթարացում՝ երկու ցուցանիշների գծով էլ գրանցվել են վերջին 12 տարիների վատագույն արդյունքները։ 2019-2021 թվականներին դրանք շարունակաբար բարելավվել են, սակայն հաջորդող երեք տարիներին դարձյալ հետընթաց է արձանագրվել։ 2025-ին Հայաստանն ունեցել է զգալի առաջընթաց, որը, սակայն, բավարար չի եղել նախորդող երեք տարիների նվազումը չեզոքացնելու համար։ 2026-ին կրկին անկում է արձանագրվել։

Այս դինամիկան վկայում է այն մասին, որ Հայաստանի էներգիայի վերափոխման գործընթացը շարունակում է մնալ խոցելի արտաքին և ներքին մարտահրավերների նկատմամբ։

Հայաստանի 2026-ի ԷՎԻ-ն 2.2 միավորով ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, որը 2017-2026թթ. ժամանակահատվածում աճել է 2.8 միավորով։ Մինչդեռ Հայաստանի ԷՎԻ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 0.3 միավորով։ Ընդ որում, եթե 2017-ին Հայաստանի ԷՎԻ-ն գերազանցում էր համաշխարհային միջինին 0.9 միավորով, ապա 2026-ին այն արդեն աշխարհի միջին ցուցանիշին զգալիորեն զիջում է 2.2 միավորով։ Հայաստանի ԷՎԻ-ն 2015-2017թթ. բարձր է եղել դրա համաշխարհային միջին մակարդակից, իսկ 2018-ից ի վեր մեր երկրի ցուցանիշը համաշխարհային միջինին չի զիջել միայն 2021-ին։

Ի դեպ, Հայաստանի ԷՎԻ-ի երկու ենթաինդեքսներն էլ համաշխարհային միջինից ցածր են, սակայն շեղումը շատ ավելի շոշափելի է «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի դեպքում. այն կազմում է 43.6 միավոր՝ 4.4 միավորով ցածր ենթաինդեքսի համաշխարհային միջինից։ Այս հանգամանքը վկայում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ այնքան էներգետիկ համակարգի ընթացիկ վիճակն է, որքան դրա հետագա վերափոխման համար անհրաժեշտ որոշ պայմանների բացակայությունը, ինստիտուցիոնալ, ֆինանսական և տեխնոլոգիական հիմքերի ամրապնդումը։

ԷՎԻ-ի հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի՝ համեմատաբար ուժեղ կողմերից մեկը բնական գազի գինն է, որը, սակայն, ՌԴ-ի հետ հարաբերությունների ծայրաստիճան վատթարացման պատճառով կարող է չեզոքանալ և նույնիսկ վերածվել առավել խոցելի կողմերից մեկի։

Միանշանակ է, որ առանց ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման, նորարարությունների խթանման և մարդկային կապիտալի զարգացման անհնար է էներգիայի վերափոխման առումով ապահովել կայուն առաջընթաց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>