Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան

Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման

Ինչպես հայտնի է, Իսրայելը և Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին՝ Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր։

Բարձրաստիճան հայ պաշտոնյաները բազմիցս այցելել են Իսրայել։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2000 թվականի հունվարին այցելել էր Իսրայել և հանդիպել բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի հետ։

Հայ-իսրայելական հարաբերությունները զարգանում էին նաև կրոնական գործիչների հարթության վրա։

Մասնավորապես, 2003 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը այցելեց Իսրայելի գլխավոր աշքենազի ռաբբի Յոնա Մեցգերին։ 2005 թվականին Մեցգերը ընդունեց Գարեգինի հրավերը՝ այցելելու Հայաստան, և նրա ուղևորությունը ներառում էր նաև այցելություն Ծիծեռնակաբերդ։ Նույն թվականին հուշարձանում նա պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սակայն Իսրայելը պաշտոնապես չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության ճանաչման հարցը վիճաբանության առարկա է դարձել Իսրայելում։

Ճիշտ է, 2008 թվականի հոկտեմբերին Քնեսեթը, «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնի հորդորով, քվեարկեց Հայոց ցեղասպանությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու օգտին, սակայն Թուրքիան, իր լծակներն օգտագործելով, այդ թվում՝ նաև Իսրայելի քաղաքական կառույցներում, թույլ չտվեց, որ այդ հարցը դրվեր Քնեսեթի քննարկմանը։

Իսրայելցի պատմաբան, գիտնական և Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների փորձագետ Յաիր Աուրոնը նշում էր այն ժամանակ, որ Իսրայելը զգուշանում էր Թուրքիայի հետ իր առևտրային հարաբերությունները վնասելուց և ցանկանում էր պահպանել Հոլոքոստի եզակիությունը։

Առավել դեմ էր այն ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչմանը Շիմոն Պերեսը, ով եղել էր նաև վարչապետ։

Բացի Թուրքիայի գործոնից, Իսրայելում առկա էր նաև ադրբեջանական գործոնը և, մասնավորապես, այդ երկրի ադրբեջանական լոբիստական շրջանակների առաջատար Ավիգդոր Լիբերմանի քաղաքական ուժը, որի ջանքերով նաև Իսրայելը կարողացավ կառուցել ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ։

Իսկ ինչպիսին էր վերաբերմունքն այս հարցի շուրջ իսրայելական հանրության մոտ

2016 թվականի օգոստոսի 1-ին Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հանձնաժողովի նախագահ Յաակով Մարգին հայտարարեց. «Մեր բարոյական պարտականությունն է ճանաչել հայ ժողովրդի Հոլոքոստը»։

Դեռ 2007 թվականին անցկացված հարցումը ցույց տվեց, որ իսրայելցիների 72.4%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ 43.8%-ը՝ ճանաչմանը, նույնիսկ եթե դա նշանակի Թուրքիայի հետ հարաբերությունների խզում։

Իսկ այսօրվա իսրայելական հանրության արդեն 88 տոկոսը կողմ է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ցանկացած գնով։

Ի դեպ, հրեաներն այսօր հայերի հանդեպ դրական վերաբերմունքով թվով երրորդ ժողովուրդն են՝ ֆրանսիացիներից (93 տոկոս դրական) և հույներից (90 տոկոս) հետո։

Ինչո՞ւ հայերի մոտ չկա նույն վերաբերմունքը Իսրայելի հանդեպ

Հայերի մոտ Իսրայելի վերաբերյալ կոնսենսուս չկար այն պատճառով, որ Իսրայելը զենք էր մատակարարել Ադրբեջանին 2023 թվականին՝ Ղարաբաղի բռնազավթման ժամանակ։

Շատ հայեր զուգահեռներ են անցկացնում Իսրայելի կողմից պաղեստինցիների և Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի միջև։

Բացի այդ, Ադրբեջանը Իսրայելի էներգակիրների մատակարարն է եղել, իսկ Իսրայելը Ադրբեջանին մատակարարում էր ռազմական արտադրանք։ Հայաստանը ամուր հարաբերություններ էր հաստատել Իրանի հետ՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով, քանի որ Ադրբեջանն ու Իրանը համարվում են փոխադարձ թշնամիներ։ Իսրայելցիների կարծիքով, Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մտահոգության աղբյուր էին դարձել Իսրայելի համար, ինչպես որ Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտահոգության աղբյուր էին դարձել Հայաստանի համար։ Այս աշխարհաքաղաքական հարաբերությունները կարելի էր դիտարկել որպես Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հայելային արտացոլում՝ ի տարբերություն Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների։

Այս ամենի արդյունքն եղավ այն, որ 2024-ին Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, ինչով մեծ անջրպետ մտցրեց Իսրայելի հետ հարաբերություններում։

Ինչո՞ւ Իսրայելը որոշեց կտրուկ փոխել իր մոտեցումն այս հարցում

Ինչպես նշեցինք, Իսրայելը զգուշանում էր Թուրքիայի քայլերից, թեև ներկայիս Իսրայելի վարչապետը դեռ անցած տարի հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Նրա այդ հայտարարությունը պայմանավորված էր իր և Էրդողանի վատթարացած հարաբերություններով։

Սակայն դեռ ոչ ոք չէր մտածում, որ Նաթանյահուի կառավարությունը կարող է գնալ ավելի արմատական քայլի այս հարցում։

Ամեն ինչ փոխեց վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի անհաջող հարձակումը Իրանի վրա։

Դրա արդյունքում ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վստահությունը զգալի թուլացավ։

Փոխարենը Թրամփն այսօր փորձում է Միջին Արևելքում նոր դաշնակից գտնել՝ ի դեմս Թուրքիայի։

Թե ինչու է փոխվել Թրամփի այս մոտեցումը Իսրայելի հարցում, կներկայացնենք մեր հաջորդ վերլուծության մեջ։

Նշենք, որ Թրամփի այս մոտեցումները խիստ վախեցրել են ոչ միայն Իսրայելին, այլև ամերիկյան հրեական շրջանակներին։

Մասնավորապես, Թրամփը նույնիսկ ակնարկել է, որ կարող է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ, ինչը արմատապես կարող է փոխել տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը։

Սակայն դա միակ պատճառը չէ։

Թրամփն ակնարկում է, որ ներկայիս ՆԱՏՕ-ի հենասյուներից մեկը կարող է դառնալ նաև Թուրքիան, որի զինված ուժերն իրենց հզորությամբ երկրորդն են Եվրոպայում՝ ամերիկյանից հետո։

Բացի այդ, Թրամփն ակնարկում է, որ կարող է դրական վերաբերվել թուրքական ռազմաարդյունաբերության զարգացմանը, ինչը խիստ վրդովեցրել է Հունաստանին։

Հենց նաև այս գործոնները հաշվի առնելով՝ Իսրայելը և ԱՄՆ-ի հրեական շրջանակները փորձելու են համախմբված ձևով դիմակայել Թրամփի այս ծրագրերին, որի համար պակաս կարևոր չեն լինի նաև ԱՄՆ-ի հայկական լոբիստական շրջանակների ջանքերը։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>