Փամբակ գետում դի է հայտնաբերվել
Այսօր՝ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Այս պահին փրկարարները փորձում են հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը ու դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է նա հայտնվել գետում։

