Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին
ՆԳՆ Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին՝ ժամը 13.36-ին, հաղորդում է ստացվել, որ Այգեշատ գյուղի տարածքում 50-ից 55 տարեկան տղամարդու դի կա։
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Քասախ գետում հայտնաբերել են հունիսի 6-ից Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվող Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Կարապետ Մարգարյանի դին։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

