ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Պատերազմ Արցախում
ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

Չենք ճանաչում մեկին, որի ծաղիկները Եվրոպա են ուղարկել. հայ ծաղկաբույծները՝ ՌԴ-ի սահմանափակումների հետևանքների մասին

Ռոսսելխոզնադզորի՝ հայկական ծաղկի արտադրանքի ներմուծումը սահմանափակելու որոշումից հետո ծաղիկ արտադրողները բախվել են ներքին շուկայում վաճառքի ծավալների և գների կտրուկ անկման։ Հակառակ այլընտրանքային շուկաներ մատակարարումներ կազմակերպելու և ոլորտին աջակցություն ցուցաբերելու իշխանությունների խոստումներին՝ բազմաթիվ ֆերմերներ հայտարարում են, որ մինչ օրս որևէ տեղեկություն չեն ստացել օգնության մեխանիզմների վերաբերյալ։

NEWS.am-ը հարցում է անցկացրել «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող ծաղկի մեծածախ շուկայի մի քանի արտադրողների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են սահմանափակումներն անդրադարձել ոլորտի վրա։

«Գները մի քանի անգամ ընկել են»

Ծաղկաբույծների խոսքով՝ սահմանափակումների հետևանքները շոշափել են ոչ միայն այն արտադրողներին, որոնք աշխատում էին արտահանման համար, այլև ներքին շուկային միտված վաճառողներին։

Այն իրավիճակից հետո, երբ արտահանման համար նախատեսված արտադրանքի մի մասը մնաց երկրում, ներքին շուկայում ծաղիկների ավելցուկ առաջացավ։ Արդյունքում գները կտրուկ նվազեցին։

«Առաջ արևածաղկի կապուկը վաճառվում էր 2000 դրամով, իսկ հիմա նույն կապուկը դժվարությամբ գնում են 200-ով։ Բոլորը ջանում են հնարավորինս արագ վաճառել ծաղիկները, քանի դեռ չեն փչացել»,- պատմել է արտադրողներից մեկը։

Ֆերմերները նշում են, որ արտադրանքի զգալի մասն արդեն ստիպված են լինում դեն նետել։

«Ծաղիկները չեն սպառվում, փչանում են։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ քանակությամբ ենք դրանք արդեն դեն նետում»,- պատմել է մեկ այլ զրուցակից։

Արտադրողները նշում են նաև, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ իրենցից շատերն աշխատում են վարկերի հաշվին և հիմա դժվարություններ ունեն դրանց մարման հարցում։

«Այստեղ բոլորը վարկերի տակ են։ Ինչպե՞ս վճարենք դրանք, եթե ես պետք է ծաղիկը վաճառեի 3000 դրամով, իսկ հիմա նույնիսկ 1000-ով չեն վերցնում»,- ասում է ֆերմերներից մեկը։

Արտադրողները հույս ունեն կամ արտահանման շուտափույթ վերականգնման, կամ պետության կողմից աջակցության կոնկրետ միջոցների վրա։ Առայժմ շատ տնտեսություններ, ըստ իրենց, դժվարությամբ են իրացնում արտադրանքը՝ փորձելով գոնե ծածկել ներդրված միջոցները։

«Օգնության մասին լսել ենք միայն լուրերից»

Ըստ հարցված բոլոր ֆերմերների՝ գլխավոր խնդիրներից մեկը տեղեկատվության պակասն է։ Արտադրողները պնդում են, որ իրենց հետ ոչ ոք չի կապնվել պետական աջակցություն ստանալու հարցով, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին իշխանությունները։

«Ոչ ոք մեզ ոչինչ չի բացատրել։ Մենք օգնության մասին լսել ենք միայն լուրերից, բայց թե ինչպես այն ստանալ և ինչ է անհրաժեշտ դրա համար անել, ոչ ոք չգիտի», - պատմել է արտադրողներից մեկը։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ սուբսիդավորման ծրագրերի և տեղեկությունը, ըստ որի ինչպես տուժած ֆերմերները կարող են պետությունից աջակցության հայտ ներկայացնել, զետեղված է գերատեսչության պաշտոնական կայքում։ Բացի դրանից, գործող աջակցության միջոցների վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նախարարության թեժ գծի հեռախոսահամարով։

«Եվրոպա ոչ ոք չի տարել»

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ հունիսի սկզբից արտասահմանյան տարբեր շուկաներ, ներառյալ՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, արտահանվել է շուրջ 961 հազար հատ ծաղիկ։

Սակայն NEWS.am-ի կողմից հարցված ծաղկաբույծները հայտարարում են, որ չեն ճանաչում ֆերմերների, ում արտադրանքը սահմանափակումների ներդրումից հետո ուղարկվել է Եվրոպա։

«Մենք այդ շուկայում չենք ճանաչում որևէ մեկին, ում ծաղիկները Եվրոպա տարած լինեն։ Ամեն ինչ փորձում ենք իրացնել ներքին շուկայում, բայց, ինչպես տեսնում եք, գնորդներ գրեթե չկան»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հնչած՝ հայկական գյուղմթերքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Ռոսսելխոզնադզորի հայտարարություններից հետո, ռուսական կողմը հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից բոլոր կարանտինային արտադրանքների ներմուծումը և դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ երկրներ։ Այդ պայմաններում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել էին գյուղատնտեսական արտադրանք արտադրողների և արտահանողների համար աջակցության միջոցների փաթեթի գործարկման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>