Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին
Մինչ «49 տոկոսանոց» Փաշինյանն այսօր Գեղարքունիքում ճամարտակում էր բնության, տեղումների և «անոմալ կարկուտների» պատճառների մասին, Նոյեմբերյանի տարածաշրջանում է խոշոր կարկուտ տեղացել: Հիշեցնենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն խոշոր կարկուտ եղել է Ստափանավանում, երկու անգամ՝ Գյումրիում, հիմա էլ՝ Նոյեմբերյանի գյուղերում:
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին:
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 19․30-ից տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան ,Կոթի , Բաղանիս գյուղերին։ Խոշոր, անկանոն տեսքով,ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ,այգիներ, խաղողի վազեր, ծակել տների ու այլ շինությունների շիֆերյա ծածկեր»։
--
Ինչ վերաբերում է Փաշինյանի ասացին, թե պետք է իմանալ՝ անոմալ կարկուտները ինչի հետևանք են, ապա մենք ունենք մի վարկած: Ըստ այդ վարկածի, անոմալ կարկուտները վատ իշխանության, քվե գողացող իշխանության հետևանք են: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը կարկտաբեր է, ու քանի որ անոմալ է, կարկուտն էլ է անոմալ:

