Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
Դիտել նաև
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ամենալկտի և ապօրինի միջոցներով փորձում է փակել ոչ միայն Արցախի էջը, այլև նույնիսկ թեմայի արծարծումը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը։ Ավելին, պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ դա իր համար ռազմավարական նպատակ է, և թեման բոլոր հնարավոր ճանապարհներով զարգացնում է։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական զորամասերում պատկերված քարտեզներում Հայաստանի երկու մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը, ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական։
Իսկ ընդհանուր խոսույթում, առհասարակ, ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»»։

