Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հանրապետությունում կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում՝ հատկապես լեռնային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օդը կտաքանա մինչև +35-ից +37°C։
Միևնույն ժամանակ, ըստ կանխատեսման, գիշերային ժամերին պահպանվելու են ամպրոպային բնույթի կարճատև անձրևները։ Հունիսի 21-ից սկսած՝ ջերմաստիճանը աստիճանաբար կրկին կնվազի։

