Վախեցած ճիչեր կոնցալգերից
Փաշինյան Նիկոլը հեղափոխության մասին սկսել է շատ խոսել։ Իշխանությունը կորցնելու վախերի արտահայտում է։ Կան մարդիկ, որոնք մութ անտառ մտնելուց սկսում են վախից գոռգոռալ, հիմա կոնցլագերի պարետի մոտ նույն վիճակն է։ Ինքը լավ է հասկանում, որ հեղափոխության համար ստեղծել է կարևոր, սակայն դեռևս ոչ բավարար պայման՝ դելեգիտիմացրել է խորհրդարանական ընտրությունները։ Օգոստոսին ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է բնականաբար ոչ լեգիտիմ վարչապետ։ Իսկ լեգիտիմություն չունեցող իշխանությունը սարսափում է հեղափոխությունից, քանի որ հասարակությանը արդեն ազդակ է տվել, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը գրեթե անհնար է»։

