«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
17
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց

Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Էկրանին տեղադրված նկարներում ՔՊ-ն է, այսօր Ազգային ժողովում, իր ղեկավարներով։ Նայեք սրանց դեմքերին, սրանք իբր կրած ուժ են, հաղթանակի նշույլ անգամ չկա։ Որովհետև իրենք էլ հո գիտեն ինչ են արել, ոնց են արել ու իրականում ուր կլինեին, եթե կեղծիքների այս ամբողջ սպեկտրը գործածած չլինեին։

Կարդացի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և հերթական ձայնագրությունն է տարածել՝ իբր ընտրակաշառքի հերթական դեպքով։ Թե ինչու եմ կասկածով խոսում, հաղորդման ընթացքում կհիմնավորեմ։ Եվ ուրեմն՝ ինչ-որ լուրջ ձայնով կարդում է, թե Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ այդ կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով։ Ու ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի խոսակցություն է՝ «Արամ ջան, իրենք ակնկալիք ունեն, որ ինչքան կարաս մարդ ճարես»։ Էն մեկն ասում է՝ «80 տոկոսով վարկ են վերցրել, օգնեք վարկը փակի, ես կասեմ՝ մեր կողմնակիցն է»։ Մյուսն ասում է՝ «Նենց չլինի՝ քեզ օգնեն՝ գնաք ուրիշին ընտրեք»։ Էն մեկն ասում է՝ «Ներքին կարգով հրաման կա, որ աջակցենք»։ Այ էսպիսի խառը բան։ Ի՞նչ ներքին կարգ, ի՞նչ հրաման։ Ոչինչ հասկանալի չէ ու ամենագլխավորը՝ հասկանալի չէ իմաստը էդ անիմաստ խոսակցությունը հրապարակելու գանցեք քննեք, տարեք դատարան դատեք, վճիռն էլ տվեք, էդ զապիսները դաշտ գցելու իմաստը ո՞րն է։ Եկեք հասկանանք։

Սկսած փետրվարից, գրեթե ամեն օր էս կարգի նյութեր են հրապարակվկում, թե իբր՝ ձայնագրել են։ Նախորդ օրվա ձայնագրությունը իբր ԲՀԿ-ի մասին է, բայց ամբողջ ձայնագրության ընթացքում չկա ԲՀԿ-ի անուն։ Իբր Լոռու բնակիչներ են խոսում․ «Արամ ջան, փողը տվի՞ր»։ Պատասխանում ա՝ «Էն ա՝ տալով դուրս եմ գալիս»։ Էն մյուսն ասում է՝ «Էս երկու օրը գնում եմ Աբովյան իրեն տենամ»։ Ու ինչ-որ անուն է հնչում, թե՝ «Դու Գագոյի թիմում ե՞ս»։ Լսում ես մի քանի անգամ ու չես հասկանում՝ էդ ինչ էր․ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ուղեկցող տեքստը չլինի, վստահեցնում եմ՝ գլուխ չեք հանի։ Բայց հենց էդ ուղեկցող տեքստն է մեզ ու ձեզ մոլորեցնում։

Գիտե՞ք, ես նախ խիստ կասկածում եմ ձայնագրությունների իրական լինելու վրա։ Ինչո՞ւ եմ կասկածում․ որովհետև 125 քրվարույթ է նախաձեռնվել, 248 անձի նկատմամբ հետապնդում է սկսվել, ու ոչ մեկը կապ չունի իշխանության հետ։ Ես էլ կարող եմ, չէ՞, մտածել, որ գուցե հենց իրենք՝ այդ իրավապահ մարմիններն են սարքել, տարբեր բարբառներով իրենց աշխատողներին խոսեցրել են՝ նախապես գրելով սցենարը։ Կրկնեմ՝ կասկածի պատճառն այն է, որ միայն ընդդիմությանն է վերաբերում։ Ինձ ոչ մեկ չի կարող համոզել, թե 58 հազար ձայն հավաքած ԲՀԿ-ի մասին ձայնագրություններ կան մարդկանց ուղղորդելու, կաշառելու վերաբերյալ, բայց 700 հազարից ավելի ձայն հավաքած ՔՊ-ն, որը տեսանք ինչպես գեղավարի ընտրություն է կեղծում, ձայնագրություն չկա։ Լո՞ւրջ եք ասում։ ՔՊ-ն, որ ուղիղ եթերում խորհրդարան անցնող կուսակցության բոլոր ձայները դնում է իր քվեների վրա ու նրան զրկում մանդատներից ուղիղ եթերում, բա թաքո՞ւն, հեռախոսազանգերո՞վ ինչեր է խոսում։ Պատկերացնու՞մ եք, ինչեր են սրանք խոսում իրար հետ։

Ո՞ւր են ձայնագրությունները։ ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ բավարար չի ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև։ Համաձայն եմ, բայց չգիտես ինչի՝ ձեր քպական տասովշիկներին ինչ-որ չեն ձերբակալում։ Բա ձե՞ր տասովշիկները․ չէ՞ որ դրանք ուղիղ եթերների տակ են եղել, էս նույն տասովշիկներն են, որ եղել են նախորդ իշխանության ժամանակ։ Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, ոստիկանություն, քննչական, դատախազություն, լսե՞լ եք ՔՊ-ի շտաբի, աշխատակիցների, տասովշիկների հեռախոսները։ Ի՞նչ է, բոլորը Աստծու գառներ ե՞ն։ Սրանք որ հրապարակային են սենց բրնձում, պատկերացրեք իրար հետ ինչեր էն խոսում։ Պահանջում ենք՝ դրանցն էլ գցեք, տեսնենք, լսենք, հնարավոր չէ, որ բան չունենաք։

Ձայնագրություն են հրապարակել, իբր ինչ-որ մեկն ասում է՝ «Մի քանի օրից կուտան, շաբաթ Ստեփանոսը գուքա, կիրակի Փավստոսը գուքա․ քո ու մորդ պասպորտի սերիան տուր» և այլն ու սա վերագրում են «Ուժեղ Հայաստան»-ին։ Չկա խոսակցություն, որ վերցրել են, ինչ-որ կոնկրետ մեկը, որը Կարապետյանի թիմի անդամ է, բոլորս գիտենք՝ ո՛չ, եսիմ ով, եսիմ ում հետ, ինչ-որ ամբաղ-զամբաղ բաներ են խոսում։ Սա հրապարակելու իմաստը ո՞րն է։ Բայց Հակակոռուպցիոնին հարցնեմ, ուղիղ եթերում մայիսի 16-ին քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ արագ լուծել խնդիրը։ 11 օր անց՝ մայիսի 27-ին, քարոզարշավի ընթացքում, կառավարությունը վարորդական իրավունքից զրկվածներին հնարավորություն տվեց 50 հազար դրամ վճարելով՝ վերականգնել իրավունքը։ Չի ասում՝ ընտրվեմ՝ կանեմ, անում է քարոզարշավի ընթացքում։ Հիմա, հակակոռուպցիոնը սրա տակ քա՞նի գաղտնի ձայնագրություն էլ կարող է դնել։ Հրապարակված ձայնագրություններում առկա և ոչ մի բանը դեռ ապացուցված չէ, իսկ Նիկոլի էս արա՞ծը։

Բա, դեռ չապացուցված բանը, անմեղության կանխավարկածով պաշտպանվածը հրապարակում եք, որ վարկաբեկե՞ք․ բա ՔՊ-ի մասով ոչինչ չե՞ք լսել։ Ձայնագրություն են հրապարակել, իբր ԲՀԿ-ն հունիսի 4-ի հանրահավաքին մարդկանց է բերել։ Մեկն ասում է՝ 5 հազար փող են տալիս ամեն գնացողի, ինչ-որ մեքենա ունեցողների խոսակցություն է, որոնց մեքենան վառելիք են լցնելու, որ գան հանրահավաքի։ Նույն հավաքից արել է նաև Փաշինյանը, ցուցակներով բերել են մանկավարժների, ավտոներով կրել-բերել են տարբեր մարզերից․ էդ մարդկանց որ հավաքագրել են, ցուցակները կազմել են, մեքենաները լցրել են վառելիք ու բերել են ՔՊ միտինգին, ո՞ւր են ձայնագրությունները։ Ում մոտենում էին լրագրողները, պարզվում էր՝ որևէ համայնքից բերված են, քարոզարշավներին գազելներով ուսուցիչներին տանում էին, էդ ո՞նց է կազմակերպվել, հեռախոսով չի՞ եղել։ Այ տենց ձկան նման լուռ ամեն մեկը գնացել-նստել է ՔՊ-ի գազե՞լը։ Չե՞ն դրդել, չե՞ն համոզել, չե՞ն սպառնացել, չե՞ն կաշառել։ Այո՛, չե՞ն կաշառել։ Հլը գցեք դրանց զրույցները՝ տեսնենք, այդ ինչե՜ր են խոսք տվել ուսուցիչներին, համայնքների բյուջետային աշխատակիցներին․ վստահ եմ՝ կոնկրետ փող է որովհետև ուրիշ ի՞նչ պիտի լինի։

«Ուժեղ Հայաստանի» աջակցին գաղտնալսել են, որ իբր ասում է՝ 10 հազար դրամ բենզինի համար տվեցին։ ՔՊ-ի միտինգին Հայաստանի բոլոր ծայրերից բերված մեքենաներին բենզին լցնելու ձայնագրությունները ո՞ւր են։ Իսկ դրանք, օրինակ, ու՞մ հաշվին են եղել, ո՞վ է այդ բենզինի փողը տվել, Նիկոլը՞, ՔՊ շտա՞բը, թե՞ համայնքների փողերից է, չեքերից է, բա չիմանա՞նք։

Քանի հատ ներքին չաթի լուսանկարներ տարածվեցին, որ մանկավարժներին հրահանգում են, վստահաբար՝ ստիպում են մասնակցել Վայոց ձորի և այլ մարզպետների նախընտրական հանդիպումներին, սպառնում են։ Ո՞ւր են դրանց ձայնագրությունները։ Խոսել են, չէ՞ հեռախոսով, երբ հավաքել են մարզպետարանի, դպրոցների և այլ աշխատողներին։ Բա, տեղադրեք՝ տեսնենք՝ դրանք ինչե՞ր են խոսում, ու՞մ հաշվին և ինչի դիմաց են անում այդ ամենը։ Թե չէ, ձեր ասածին որ նայենք, ընդդիմադիր հավաքներին բացառապես փողով եկածներ են, այսինքն կաշառակերներ, ծախվածներ, ըստ իրենց, իսկ այ հող հանձնող ու Ալիևի կապրիզները կատարողն այնքան հարգանք է վայելում, ու պոպուլյար է, որ ուսուցիչներն ու պետաշխատաղները հերթ են կանգնում լցվեն միկրոավտոբուսները, գնան հետները հանդիպման, որտեղ իրենց պատմում են թե ինչեր է անելու ընդիմության հետ, մարտի 1 պետք է բացահայտվի և հա, որ կալուգացին գործակալ է։ Դուք լուրջ այդպե՞ս եք մտածում․․․ Ինչ-որ մեկին 8 տարի կառավարած ու սաղ ձախողած Նիկոլի ինչ-որ խոսք դեռ կարող է հետաքրքրե՞լ։

Սրանք ուզում են տպավորություն ստեղծել իրենց ձայնագրություններով, թե մարդիկ ընտրել են «Ուժեղ Հայաստան»-ին փողի դիմաց։ Հիմա հարց՝ բա Նիկոլի՞ն ինչի դիմաց են ընտրել։ 730 հազարից ավելի ձայն ինչպե՞ս է տարել։ 30 տոկոսը, ընդունենք, որ կեղծվել է, 500 հազար ձայն ինչպե՞ս է տարել։ Այսինքն, մեր ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանին համարում է հայ ժողովրդի ու Հայաստանի գլխին ամենամեծ աղետը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, գնացել նրան է ընտրել 500 հազար մա՞րդ։ Իսկ գուցե ամեն մեկի տակ ձայնագրությո՞ւն կա համոզելու, կաշառելու, սպառնալու մասով։ Ես չեմ հասկանում, թե մարդը, որը ՔՊ-ական պաշտոնյա չէ, նրա մոտ հարազատ չէ, կերակրատաշտակից օգտվող չէ, ինչի պետք է դրան ձայն տա։ Թող Հակակոռուպցիոնը ասի, չէ՞ որ բոլորին լսում է։ Տեսնենք էլի, այդ խեղճ ու կրակ ժողովրդի մոտիվացիան ո՞րն է․ որ Նիկոլը մարտի 1 ա բացահայտելու՞, թե որ գործակալների ա բռնելու․․․ Էն Արարատ Միրզոյանն էլ կողից գլխով ա անում, Ռուբինյանն էլ։ Համոզիչ են, ի՜նչ խոսք։

Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Սափեյանն ընտրությունների շրջանում օգնություններ է բաժանում, ուղիղ եթերում մարդկանց վրա գոռգոռում է, իսկ հեռախոսով ձկան նման լու՞ռ է։ Ձայնագրություն են հրապարակել, որտեղ մեկն ասում է՝ «Տարածքի համար 500 հազար են տվել»։ Չգիտեմ էդ ինչ տարածքի փող է․ գուցե գրասենյակ է․ հիմա փաստաբանը հրապարակում է, որ 130 անշարժ գույք անհատույց տրվել է ՔՊ-ին։ Ասում է՝ Պռոշյան համայնքում երկու նմանատիպ գույք, մեկը ՔՊ-ին տրվել է 20 հազար դրամով, մեկը մյուս ուժին՝ 200 հազար դրամով։ Հիմա թող Հակակոռուպցիոնը ձայնագրություն հրապարակի, թե էդ ինչ խոսակցությունների արդյունքում է 130 գույք անվճար ու էլի գույքեր՝ էժան տրվել ՔՊ-ին, սպառնացե՞լ են, հարկերի՞ց են ազատել, շանտա՞ժ են արել, սևով են տվել, որ հարկեր չտան, ի՞նչ է եղել։

Կարող են, չէ՞, պատկերացնել, թե ինչքան զգույշ կլինի ընդդիմադիր հատվածը ու ինչքան արխային՝ իշխանական հատվածը․ ուրեմն եթե Հակակոռուպցիոնն այդքան զգույշ ընդդիմադիրներից ամեն օր ձայնագրություն է հրապարակում, ուրեմն իշխանականներից պետք է օրը 100 հատ հրապարակեր։ Բայց չի անում․ ինչու՞։ ՔՊ-ին ձեռնտու չէ, պարզ է, բայց հո Հակակոռուպցիոնը ՔՊ ստորաբաժանում չէ, իր գործը, առհասարակ, բոլորին և հատկապես՝ պետական բյուջեին և լծակներին տիրապետողներին վերահսկելն է, որովհետև եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ միլիարդատեր Կարապետյանը փող է ծախսում, ծախսում է իր փողը, ՔՊ-ն ո՞ւմ փողն է ծախսում, Ռուբինյանի աշխատավարձը՞, թե Ավինյանը՝ հոր կուտակածը։ Այդ թոշակը, պարգևավճարները, Սափեյանի օգնությունները նախընտրական շրջանում, այդ ու՞մ փողերն են, միամիտ հարկատուներիս փողերը չէ՞ն ծախսվում ՔՊ օգտին կաշառելու համար։ Իմ տպավորությամբ, հենց լսում-լսում ու հասնում են ՔՊ-ին, Նիկոլ կամ ՔՊ անունն են լսում, ասում են՝ չէ, անջատեք, ջնջեք զապիսը, սա պետք չի։ Ու՞մ պետք չի, Նիկոլի՞ն, է հա, բայց էլի հարցնեմ՝ դուք, որպես պետական կառույց, ու՞մ շահն էք պաշտպանում, պետությա՞ն, Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ ՔՊ կուսակցության։

Եթե այդպես է, իսկ հակառակի մասին խնդրում եմ հիմնավորումներ, Հակակոռուպցիոնն ու ողջ իրավական համակարգը կարելի է համարել ՔՊ-ին սպասարկող ծառայություն։ Որովհետև, եթե անգամ, դուք չեք ձայնագրել, մամուլի հրապարակումների քա՞նիսի հետքերով եք գնացել։ Ու ի՞նչ։ Աստծու գա՞ռ էին։

Կարճ ասած՝ բոլորս սպասում ենք ՔՊ-ի վերաբերյալ ձայնագրություններին։ Քանի դրանք չկան, հրապարակած բոլոր ձայնագրությունները կարելի է համարել կեղծ, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն՝ ՔՊ-ի քաղաքական աջակիցը։ Մտածում եմ, որ ուժային կառույցներում գտնում են դերասանական տաղանդ ունեցողների, տարբեր բարբառներով ձայնագրություններ են անում՝ նախապես մշակած սցենարով ու հրապարակում՝ ներկայացնելով ընդդիմություն։ Դրա համար են առավոտ զարթնում գոռում են ընդդիմության կեղծիքների մասին՝ հղում անելով հակակոռուպցիոնի տեսանյութերին, ուզում են այդ կեղծիքներով էլ արգելել ընդդիմությանը մասնակցել ընտրությունների․ հլը ձեզ նայեք, հլը տեսեք՝ ինչ գնով եք դուք դեռ այդտեղ, այս ամենը չլիներ, երևի անգամ անցողիկ շեմը չանցնեիք։ Դրա համար էլ էսպես ճաքած եք բոլորով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>