Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
Ինչ խոսք, շշշաաաատտտ հետաքրքիր է ստացվում..., Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության եկան հրադադարի շուրջ և փաստացի ստորագրեցին խաղաղության շրջանակային փաստաթուղթ։
Պարզապես հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրել են այն նույն Իրանը, որը Սյունիքի անձեռնմխելիությունը դիտարկում է որպես իր ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, և այն նույն Թրամփը, որը ծրագրում է իրականացնել TRIPP նախագիծը հենց Սյունիքի տարածքում։
Դեռ մեկ ամիս առաջ սա անհնարին էր թվում, սակայն Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի միջնորդությամբ դա հնարավոր դարձավ։
Հիմա հիշեք, թե ինչպես էին իշխանության անգրագետ ներկայացուցիչներն ու նրանց սազանդարները փորձում վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, երբ նա ասում էր, որ Պակիստանի միջնորդական ներուժը կարող է օգտագործվել։մեր օգտին։
Մարդիկ, որոնք իրենց կյանքում երկու գիրք էլ չեն կարդացել, սկսել էին զբաղվել «աշխարհաքաղաքական վերլուծություններով» փորձելով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին։
Տեսաք ինչ եղավ ...
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը։
Մնում է միայն մի փոքր սպասել։
Արման Աբովյանի գրառումը

