Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարում նկատում է. «Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը։ Դժգոհ ենք Հայաստանում բնակվողներս, հայ ժողովուրդը։ Ինչո՞ւ ենք դժգոհ։ Որովհետև կեղծվել են․ այս արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը, հանրային տրամադրությունը։ Եվ քանի որ ժողովրդի ձայնը կեղծվել է, ուրեմն շարունակելու է մնալ ներքին պառակտվածությունը, ատելության մթնոլորտը, չի լինելու համերաշխություն։ Բացառված է։
Ընտրությունը համարվում է կեղծված, եթե կեղծիքներն ազդում են արդյունքների վրա։ Փաստացի՝ ԲՀԿ-ից խլել են ձայներ, և չի մտել խորհրդարան։ Հիմա տեղի է ունենում վերահաշվարկ, քվեները ավելանում են։ Բայց այս պահի դրությամբ՝ նրանից գողացվել են ձայներ, այսինքն՝ մանդատներ։ Ընտրությունները համարվում են կեղծված, եթե կա ընտրողների զանգվածային կաշառում․ դա եղել է կառավարության որոշումներով։ Բոլոր գործիքները, որոնք համարվում են ընտրակեղծիք, մեզ մոտ եղել է՝ և՛ ընտրողների ահաբեկում, քվեարկության գաղտնիության խախտում, ընդդիմադիրների համակարգային ճնշում, ոչ հավասար պայմաններ, վարչական ռեսուրսի օգտագործում և այլն։ 3 ամենից խոշոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները այս պահին դատական պրոցեսների մեջ են։ Գագիկ Ծառուկյանի վրա թազա գործ է կարվել, Ռոբերտ Քոչարյանը 18 թվից է շինծու քրեական հետապնդումներով անցնում, Սամվել Կարապետյանն առհասարակ տնակին կալանքի տակ է։ Սա չտեսնված է։ Ու էդքան բռնաճնշումներից հետո ասում էթ, թե՝ կրեցի։ Ո՞ւմ ես կրել, ոչ մեկին էլ չես կրել․ ո՞նց ես կրել։ Ընտրական գործընթացը չի արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Եվ բնական է, որ հանրությունը դժգոհ է արդյունքներից։
Ընտրությունների արդյուքններից դժգոհ է իշխանությունը․ երևի որովհետև չի կարողացել կեղծել այնքան, որ 50+ տոկոս հավաքի․ դա իրեն գլխացավանք է։ Խորհրդարանում նա արդեն ունենալու է սահմանափակ հնարավորություն։ Ոչ առանց կատակի ասեմ, որ ընդդիմության հետ քաշքշուկներից էլ են արդեն խուսափելու, որովհետև քանակական տարբերությունն էլ շատ չէ։ Բայց էնպես չէ, թե շատ տխուր են, չէ՞ որ էլի որոշ ժամանակով երկարաձգեց իշխանությունը։
Ընտրությունների արդյունքներից չի կարող գոհ լինել մեր հարևան Իրանը, որովհետև Հայաստանում մնալու է այն իշխանությունը, որը իր թշնամի ԱՄՆ-ին, ում հետ հենց այսօր պատերազմի մեջ է, ռմբակոծություններ են, բերում է իր քթի տակ։
Ընտրությունների արդյունքից չի կարող գոհ լինել ՌԴ-ն, որովհետև որպես վստահելի գործընկեր չի դիտարկում Փաշինյանի կառավարությանը, բայց նաև չի ուզում բարեկամական հայ ժողովրդին որպես թշնամի վերաբերել․ Փաշինյանենք ստիպում են դա անել։ ՌԴ-ն դժգոհ է արդյունքներից, որովհետև շատ բացահայտ ԵՄ-ն, ԱՄՆ-ն միջամտել են, խառնվել մեր երկրի ներքին գործերին։ Երեկ էր Թրամփն ասում, որ աջակցել է Նիկոլի հաղթանակին։
Ընտրությունների արդյունքներից դժգոհ է նաև ԵՄ-ն․ իհարկե՝ շնորհավորում են Նիկոլին, բայց իրենք էլ են տեսնում՝ այնքան կեղծիքներ են եղել, որ չեն կարողանում աչք փակել։ Միջազգային դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ քարոզարշավն աչքի է ընկել պառակտող հռետորաբանությամբ (հասկանում ենք՝ ում հռետորաբանությունն էր դա), ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթներով, պետական ռեսուրսը Փաշինյանի հանրահավաքին տանելով, ԵՄ և ԱՄՆ նշանավոր առաջնորդների՝ Նիկոլին հրապարակային աջակցությամբ, ինչը արտաքին ներգրավվածություն է։ Փաշինյանը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին, կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրել և այլն։ Նրանք այս ամենն արձանագրում են և նաև չեն կարող չտեսնել, որ ԵՄ քաղաքականությունը, որ Նիկոլի միջոցով իրականացվում է, հայ ժողովրդի հավանությունը չունի, կարող են կեղծիքով պարտադրել։
Ընտրությունների արդյունքներից դժգոհ է Ալիևը, որովհետև, փաստացի, նա պարտադրել է սրանց նոր սահմանադրություն, բայց Նիկոլը բավարար ձայներ չունի հրամանը կատարելու համար։ Բայց Ալիևը նաև ոգևորված է ընտրությունների արդյունքներով, որովհետև քանի դեռ Հայաստանում Նիկոլն է մնում, զիջումները երաշխավորված են։
Ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանը, գողանալով ժողովրդի քվեն և իշխանությունը, հայտնվում է մեծ գլխացավանքի մեջ․ Հայաստանին ու հատկապես նրա կառավարությանը սպասվում են մի քանի ճգնաժամեր։ Իհարկե՝ իր կառավարության մասով կասեի՝ թքած, բայց խոսքը մեր պետության և ժողովրդի մասին է․ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պատճառով մեզ սպասում է՝ սոցիալական և տնտեսական ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, քաղաքական-պառլամենտական ճգնաժամ, ներհանրային ճգնաժամ, որովհետև քաղաքացիների կեսից ավելին Փաշինյանին չի ընդունում, ճգնաժամ Իրանի հետ, որը կարող է տեղի ունենալ այդ ԹՐԻՓՓ կոչվածի հիմքում առաջին քարը դնելիս։
Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակ վատանալու են, ՌԴ պատժամիջոցները հայկական արտադրանքի և այն ամենի, ինչի կախում ունենք, սաստկանալու են։ Եվ այստեղ ուզում եմ շեշտել՝ դա, վստահաբար, կախված չէ Հայաստանում ընդդիմության հետ, տա պայմանավորված է Փաշինյանի արևմտյան խաղերով։ Նրանք ասում են՝ մենք չենք թույլ տա մեր հաշվին գնաք ԵՄ․ ասում են՝ արագ կողմնորոշվեք՝ գնո՞ւմ եք, թե մնում եք։
Եվրամիությունը ընդամենը 50 մլն դոլար է խոստացել հայկական չարտահանվող բերքի կորուստներ փակելու համար, ինչը չնչին գումար է, միլիարդ դոլարի արտահանում ունենք։ Փորձելու է ուրիշ ձև փոխհատուցել․ որտեղի՞ց է ճարելու․ նա միայն կարողանում է հարկ ու տուրքեր ավելացնել ժողովրդի վրա ու վարկեր վերցնել։ Հարկ և պարտք, ուրիշ ձև չգիտի։ Եվրոպան սիրուն աչքերի համար ոչ մեկի փող չի տալիս։ Հենա Ուկրաինային տալիս են ու ասում՝ աա առ՝ պատերզմիր Ռուսաստանի դեմ։ Որ օրը պատերազմը դադարեց, էլ չի տալու փող։ Ինքը փող չի տալու, որ լավ ապրենք, տալու է՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամանալու և պատերազմելու համար։ Պետք է նստենք-նայենք ոնց է Նիկոլը մեզ պատերազմի մեջ մտցնում կայսրության հետ, թեկուզ՝ ԵՄ փողերով։ Էդ ա՞ մեր ուզածը։
Վերադառնալով գյուղմթերքի համար իբր փոխհատուցելուն, եթե անգամ ողջ գյուղմթերքի համար փոխհատուցում տա, ինչը անհնար է, բայց դա ընդամենը չնչին է լինելու մյուս վնասների դիմաց․ իսկ ի՞նչ են անելու հոսանքի ու գազի հետ․ չէ՞ որ ատոմակայանը լիցքավորվում է ՌԴ կողմից, չէ՞ որ գազը Ռուսաստանն է տալիս, չէ՞ որ միլիոնավոր հայեր են ապրում ու աշխատում ՌԴ-ում։ Միայն 4 մլրդ դոլար տրանսֆերտ ենք ստանում, դա՞ ինչպես են փոխհատուցելու։ Իսկ ցորենի՞ համար, որ ամբողջովին ՌԴ-ից է ներկրվողը, իսկ հեղուկ գա՞զը, բենզի՞նը։ Այսինքն, կարող է Եվրոպան քեզ փող տա, չնայած չի տա, միայն այս տարի՝ մի քի․ կարող է այդ փողը ձեռքդ ունենաս, իսկ այս խնդիրները չկարողանաս լուծել։ Էներգետիկ խնդիրները այսօր ԵՄ-ն էլ ունի։
Նիկոլ Փաշինյանը գործունեության 8 տարում բերել է բոլոր տեսակի ճգնաժամեր, առանձին— առանձին․ պատերազմ էլ է բերել, ներքին ճգնաժամ էլ է բերել, գործընկերների հետ ճգնաժամ էլ է բերել, բայց հիմա բոլորը միասին է բերում, և դրան ավելանալու է տնտեսականը։ Այդ ճգնաժամերը բոլորը վերաբերել են որոշակի թվով մարդկանց, շատ կամ քիչ։ Պատերազմը չի վերաբերել բոլորին, ազգային խնդիրներն ու եկեղեցին անգամ մի հատվածի է վերաբերել։ Անգամ գյուղարտադրանքի արտահանման սահմանափակումը այժմ մի հատվածի է վերաբերում։ Բայց հիմա, արդեն, բերելու է տնտեսական ու էներգետիկ ճգնաժամեր, որոնք վերաբերելու են բոլորիս։
Կարճ ասած՝ Նիկոլը մտածում է միայն իր մասին և արեց ամեն ինչ, որ վերընտրվի, միայն իր համար լավ լինի։ Նրա վերընտրվելով՝ երկիրը, ժողովուրդը մտնելու են խորը ճգնաժամերի, դեպրեսիայի մեջ։ Էն որ ասում էին՝ Հայաստանի համար այս մարդու իշխանությունը սպառնալիք է, մի մասով ապացուցել է, մնացած մասով՝ շուտով կապացուցի»։

