ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով

ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ»

«Հրապարակը» գրում է. «Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվեցին միաժամանակ երկու գործընթացների կենտրոնում՝ ձայների վերահաշվարկի և կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման։
Իհարկե, այս երկու թեմաները միմյանց հետ կապ ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ քրեական հետապնդման են ենթարկվում նաեւ Անդրանիկ Թեւանյանը` Ռուսաստանի օգտին լրտեսության անհեթեթ մեղադրանքով, պատգամավորության թեկնածուներ Գարուշ Մարզեցյանը, Էդգար Բոջուկյանն ու Նաիրա Հարությունյանը, իսկ երկրի առաջին դեմքը ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է նետում կուսակցության ղեկավարի հասցեին, ինչը շատ նման է իշխանական տեռորի։ Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական արդյունքներով ստանալով 3.996 տոկոս ձայն, վերահաշվարկ է պահանջել, եւ միայն մեկ ընտրատեղամասի ձայները հաշվելուց հետո 76 ձայն է ավելացել իր օգտին։
Անճշտությունները շտկելուց հետո 4 տոկոսի պատնեշը ԲՀԿ-ն անշուշտ, կհաղթահարի՝ հայտարարել է հունիսի 8-ի ասուլիսի ժամանակ ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը, ասելով, որ ընդամենը 56-60 ձայն է իրենց պակասում: Այդուհանդերձ, ընտրատեղամասերից մեկում արձանագրված անճշտության արդյունքում քննարկվում է նաև մոտ 700 կամ ավելի ձայների կորուստը, ինչի կապակցությամբ կուսակցությունը դիմել է ԿԸՀ և պահանջել վերահաշվարկ։
Կմտնի՞ ԲՀԿ–ն խորհրդարան, թե՞ ոչ, հայտնի կդառնա կիրակի՝ հունիսի 14-ին, ընտրությունների վերջնական արդյնունքների ամփոփման ժամանակ: Լուրեր կան, թե դեռեւս մինչև ԿԸՀ նախնական արդյունքները հայտարարելը Ծառուկյանին գործարք են առաջարկել` ՔՊ-ի գրպանային ընդդիմությունը դառնալ, սակայն նա մերժել է, որից հետո է որոշվել նրան դուրս թողնել խորհրդարանից, ապահովելով ՔՊ-ի բացարձակ մեծամասնությունը ԱԺ-ում: Իհարկե, նման ընտրակեղծարարությունն աննախադեպ է` ոչ մի իշխանություն անցյալում մեկ ամբողջ կուսակցություն դուրս չի թողել խորհրդարանից, որ նրա մանդատները յուրացնի: Կհաջողվի արդյո՞ք այս սցենարը, որը թերեւս ընտրություններից առաջ էր մշակվել:
«Ես որքան նկատում եմ, Նիկոլ Անհողը փորձում է բանակցություններ վարել Ծառուկյանի հետ: Հիշո՞ւմ եք, նա ասում էր՝ Գագիկ Ծառուկյանից պետք է խլվի 300 մլն-ի գույք եւ փող: Հետո ասում էր, որ նա պետք է հայտնվի բանտում: Չի բացառվում, որ նա փորձի այս հարցերի շուրջ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվել, որ Ծառուկյանը լինի վերահսկելի ընդդիմություն», - ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Բայց Ծառուկյանն ասաց, որ չի համագործակցի: «Հարցը միայն Ծառուկյանը չէ: 8 տարին բավարար ժամանակ էր Հայաստանի խոշոր տնտեսվարողների համար, որպեսզի իրենք հասկանան, որ Նիկոլի հետ պայմանավորվելն անիմաստ զբաղմունք է: Նա կարող է ցանկացած պահի իր պայմանավորվածությունը դրժել: Իրեն այդ պահին պետք է՝ նա կօգտագործի Ծառուկյանին, եւ տասը րոպե հետո նրան կբանտարկի: Դրա համար ոչ մի խելամիտ մարդ Նիկոլի հետ բանակցություններ չի վարի»: Քաղաքագետը նկատում է, որ Ծառուկյանը շատ դեպքերում ունի դրական վարկանիշ Հայաստանում` որպես մարդ: «Միայն քաղաքական գործիչը չէ: Օբյեկտիվ ենք վերցնում: Իր հակառեյտինգը բարձր չի, ու եթե հանկարծ Ծառուկյանը գնա բանակցությունների Նիկոլի հետ, իր ազատության, իր ունեցվածքը պահելու առումով, նա կդառնա Արթուր Բաղդասարյանի, կամ Էդմոն Մարուքյանի նման մեկը»:
Նա հիշեցնում է նաեւ, որ Փաշինյանը ամիսներ առաջ լրագրողների հարցին պատասխանելով, թե որն է իր համար ժողովրդի լեգիտիմ կամքը, ասաց՝ անցողիկ 50 գումարած 1 տոկոս: «Հիմա այդ մարդը 50+1 տոկոսը չունի, բայց ի շնորհիվ Սերժ Սարգսյանի օրոք ընդունված խայտառակ Ընտրական օրենսգրքի, դա նվեր է ստանում: Ի դեպ, դա ֆաշիստական Իտալիայի ընտրական օրենսգրքի քոփիփեստն էր: Հիմա նա նվերներ է ստանում Ընտրական օրենսգրքով ու իր ձայները հասցնում է 60 տոկոսի: Ահա ինչու ԲՀԿ-ի մասնակցությունն առանցքային է: Պատահական չէ, որ ընտրությունների գիշերը, հաշվարկից հետո, ԿԸՀ-ն դադարեցրեց ուղիղ եթերները, իսկ հետո չպատասխանեց լրագրողների հարցերին: Արդյունքում 4,5-5 տոկոս ձայն ունեցող ԲՀԿ-ն հիմա, պարզվում է՝ ունի 3,996 տոկոս: Ասում էին, որ ԲՀԿ-ին պակասում է 55-60 ձայն, որը ապահովվեց մեկ ընտրատեղամասի հաշվարկի արդյունքում, եւ հիմա ԲՀԿ-ն պետք է անցնի ԱԺ»:
Քաղաքագետը չի կարծում, որ Արման Թաթոյանի «Միասնական թեւերին» եւս կհաջողվի ձայներն ավելացնել վերահաշվարկի արդյունքում: «Շատ կուզեի, բայց հնարավոր չեմ համարում: Փաշինյանն օգտագործել է ընտրակեղծիքների բազմաթիվ մեխանիզմներ՝ ուժային կառույցների, զինվորականների ներգրավմամբ: Խայտառակ դեպքեր ունենք արձանագրված: Նիկոլի համար այս ամենը նորմալ է, բայց գլխավոր նկարչությունը տեղի է ունեցել ԿԸՀ-ում: Փոքր կուսակցությունները, որոնք մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների առումով հնարավորություն չեն ունեցել բոլոր տեղամասերում ապահովել իրենց վստահված անձանց, դարձել են գործող իշխանության ռեյդերային հարձակումների զոհեր, նրանց ընտրաթերթիկները ուղղակիորեն գողացել են, ու այդ գողությունը տեղի է ունեցել ոչ թե տեղամասերում, որտեղ ճիշտ թվեր են գրանցվել, այլ հետագայում` ԿԸՀ-ում, որտեղ այլ թվեր են գրանցվել»:
Ի՞նչ կլինի Փաշինյանի հետ, եթե ԲՀԿ-ն անցավ խորհրդարան: «Քաղաքագիտության մեջ նման վարչապետերին անվանում են կաղ բադիկ», - ասում է Համբարյանը:
Ռուսերեն՝ хромая утка, այսինքն՝ քաղաքական գործիչ, որն առանցքային օրենքներ անցկացնելիս, կամ կարևորագույն պետական հարցեր լուծելիս բախվում է մեծ բարդությունների հետ: Այդ տերմինը այլ իմաստներ էլ ունի՝ իշխանության ռեալ լծակների կորուստ, նաեւ իրավիճակ, երբ կուսակիցներն ու կողմնակիցները սկսում են կողմնորոշվել ոչ թե գործող, այլ ապագա առաջնորդի վրա, իսկ ընդդիմությունը բացահայտ իգնոր է անում նրա նախաձեռնությունները»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>