Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի 18/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է նոր տեսանկարահանող տեխնիկական միջոց, որը կգործարկվի հունիսի 15-ից։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի 18/3 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։
Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ տեսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 15-ից։
Գերատեսչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել ուշադիր նշված ճանապարհահատվածում։

