Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում
Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Մինչ ոստիկանների ժամանումը, նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն, ըստ նախնական տեղեկությունների, տուժածինն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

