Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են
Նաիրի Հոխիկյանը գրում է. «Իրանի քաղաքացիները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության դեմ' իրենց խաբելու համար։
Սիսիանի Անգեղակոթ գյուղում կառուցվող դպրոցի շենքի վրա աշխատել են Իրանից հրավիրված բանվորներ, որոնց աշխատավարձը' 22 մլն դրամի չափով չի վճարում ՀՀ կառավարությունը։
27 իրանցիներ դադարեցրել են աշխատանքը և այժմ գնում են Սիսիանի ոստիկանություն' բողոքելու «Էկո բիլդինգ» ընկերության դեմ, որը, ըստ իրենց, շահագործել է իրենց ու հրաժարվում է վճարել իրենց փողերը։
Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը»։

