Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան

«Դատարանի որոշմամբ  արձանագրված չի եղել, որ պետք է առգրավեն, օրինակ, այստեղ թվով ութ-ինը աշխատակիցների հեռախոսները, ինչով խախտվել է վերջիններիս նամակագրության, անձնական կյանքի իրավունքը՝ սահմանադրությամբ երաշխավորված»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լիանա Գասպարյանը՝ խմբագրությունում կատարվող գործողությունները որակելով ապօրինի։

 Armat Media-ի խմբագրությունում իրականացվող խուզարկությունների ընթացքում իրավապահները, ըստ փաստաբանի, առգրավել են շուրջ 9  բջջային հեռախոս, որոնցից միայն մեկն է պատկանել կամ օգտագործվել խմբագրության աշխատակիցների կողմից։ Մնացած սարքերը, նրա խոսքով, որևէ առնչություն չեն ունեցել լրատվամիջոցի գործունեության հետ։

Լիանա Գասպարյանի խոսքով՝ խուզարկության ընթացքում արձանագրվել են նաև փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փորձեր։ Նա պատմեց, երբ անհրաժեշտ է եղել մի սենյակից տեղափոխվել մյուսը՝ մասնակցելու հաջորդ քննչական գործողությանը, ներկաներից մեկը փորձել է խոչընդոտել այդ գործընթացը։

«Ես հարգում եմ իմ մասնագիտությունը՝ փաստաբանի, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը խոչընդոտի իմ մասնագիտական գործունեությանը, և այդ անհետևանք չի մնալու», — նշեց նա։

Գասպարյանը շեշտեց, որ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել թե՛ խուզարկության մասին դատարանի որոշումը, թե՛ դրա շրջանակում իրականացված գործողությունները։

Նրա պնդմամբ՝ աշխատակիցները պատրաստակամություն են հայտնել տրամադրել իրենց հեռախոսները զննության համար, ներառյալ գաղտնաբառերը, սակայն խնդրել են զննությունից հետո վերադարձնել դրանք։

«Աշխատակիցները չեն հրաժարվում տրամադրել հեռախոսները, այդ թվում՝ հեռախոսի գաղտնաբառերը, խնդրելով, որ իրենց անձնական կյանքի և այլ անհրաժեշտ տեղեկություններ կան այդ հեռախոսում։ Չենք առարկում, որպեսզի հեռախոսը զննեք, վերադարձնեք մեզ», — ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ իրավապահները տեղում  նույնիսկ չեն իրականացրել սարքերի զննություն։

«Այս պայմաններում անգամ հեռախոսը չեն զննում, պատճառը այն է, որ շտապում են այլ գործողություններ կատարելու», - նշեց նա։

Խուզարկություններն իրականացվում են Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Փաստաբանի խոսքով՝ հենց այդ գործն է դատարանի որոշման հիմքում։

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Ալեքսանյանին մեղադրվել էր փողերի լվացման և անձանց նյութական շահագրգռմամբ հավաքների ներգրավելու մեղադրանքներ, սակայն, նրա պնդմամբ, այդ պահին առկա էին միայն օպերատիվ տվյալներ։

«Զուտ օպերատիվ տվյալով Ալիկ Ալեքսանյանը այսօր գտնվում է անազատության մեջ։ Դատական ակտը, իհարկե, բողոքարկվել է։ Այս դատական ակտը՝ խուզարկություն կատարելու մասին որոշումը, ևս բողոքարկվելու է»,- ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվում է խմբագրության տարածքների դռները կնիքելու հնարավորությունը, ինչը, ըստ նրա, կարող է խոչընդոտել լրատվամիջոցի աշխատանքը։

«Այդ կերպ փորձում են ամեն կերպ խոչընդոտել նաև ձեր գործընկերոջ՝ «Արմատ Մեդիա»-ի գործունեությունը»,- հայտարարեց նա։

Լիան Գասպարյանի խոսքով՝ առգրավվել են նաև տարբեր գրառումներ պարունակող փաստաթղթեր, տետրեր և այլ նյութեր, սակայն այս փուլում դեռևս պարզ չէ, թե ինչ հնարավոր ապացույցներ են որոնում քննիչները։

«Մենք ևս այս կարգավիճակում ոչինչ չենք կարող ասել, միայն կարող ենք արձանագրել, որ անձանց հեռախոսները վերցվել են, իսկ այդ հեռախոսները որևէ կապ չունեն «Արմատ Մեդիա»-ի հետ», -եզրափակեց նա։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>