Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Մարտի 5-ը Սամվել Բաբայանի և Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ մարտի 5–ին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է։

Մարտի 5–ին է ծնվել նաև ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։ Վազգենն այսօր կդառնար 59 տարեկան։

 



Սամվել Անդրանիկի Բաբայան (ծ. մարտի 5, 1965) նախկին  ԼՂՀ գլխավոր հրամանատար։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ,  գեներալ-լեյտենանտ (1996 թ.), Արցախի հերոս (1997 թ.):

1972-1982 թթ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ):

1983-1985 թթ Ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումներում, որը
տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում:
1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին:

1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների
հրամանատարներից, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը,
հանդիսացել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների
հրամանատարի տեղակալ:

1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի
անճշտությունների պատճառով, ԽՍՀՄ ՆԶ (Ներքին Զորքեր) հրամանով ձեռբակալվում
և 6 ամիսից շատ պահվում Բաքվի բանտերից մեկում:

1992-1993 թթ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր
մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի
նախագծմանը:

1992-1994 թթ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին:

1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին:

1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից
ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ:

1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար:

1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար:

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար: Փոխգնդապետ (1992),
գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), ԼՂՀ "Ոսկե Արծիվ" շքանշանակիր:

1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ:

1992-1995 թթ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:

1995-1999 թթ.եղել է կառավարության և ԼՂՀ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ:Ներկայումս Ս. Բաբայանը պաշտոնաթող գեներալ է։


Վազգեն Զավենի Սարգսյան (Մարտ 5 1959թ. - Հոկտեմբեր  27, 1999 թ.) — հայ հասարակական-քաղաքական գործիչ,

ՀՀ վարչապետ (1999-ի  հունիսի 1-ից), պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության  նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի  հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության  անդամ 1985-ից։Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական
ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր  հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության
քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության
բաժնի վարիչ

(1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և
Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի
նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։
1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ
սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից`
«Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության,
ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ
պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության
վարչապետն էր։

Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։

Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>