Բագրատ Սրբազանի կամքը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին.Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Բագրատ Սրբազանին։
«Բագրատ Սրբազանին էի այցի գնացել։ Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։
Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։
Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։
Բագրատ Սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։

