Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը

ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը և ֆինանսական կառուցվածքը։

Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127,898,665 ՀՀ դրամ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցությունն ունի մասնակցություն «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս բաժնեմասով, ներդրման չափը՝ ընդամենը 10,000 ՀՀ դրամ։ Գաղտնիք չէ, որ «Սիվիկ Նյուզ»-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական և հաղորդակցական հարթակ՝ ՔՊ-ի խոսափողը, որը տարածում է ՔՊ-ի քաղաքական ուղերձները և կառավարության դիրքորոշումները։ Այդ հանգամանքը, զուգորդված կուսակցության՝ լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ, հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության և մեդիայի ազատության առումով։

Եկամուտների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում՝ պետական ֆինանսավորում ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ 234,727,890 ՀՀ դրամ, ահռելի նվիրատվություններ՝ 481,790,400 ՀՀ դրամ, անդամավճարներ՝ 129,524,599 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 120,000 ՀՀ դրամ և «24 Նյուզ» ՍՊԸ-ից՝ 446,000 ՀՀ դրամ։

Համեմատության համար՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը ստացել է 254 մլն 900 հազար դրամ պետական ֆինանսավորում, 276 մլն 482 հազար դրամ նվիրատվություն, 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն և 123 մլն 93 հազար դրամ անդամավճարներ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հաշվետու ժամանակահատվածներում կուսակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրները շարունակում են մնալ պետական ֆինանսավորումն ու խոշոր նվիրատվությունները։

Իսկ նվիրատուների մեծ մասը անանուն են․ այն, ինչ ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին վերագրելով՝ անանուն ֆինանսավորողներ ունենալու համար, հիմա անում է հենց ՔՊ-ն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>