Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
14
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

ԱՄՆ դեսպանատան ջանքերն ու «check in» լինող հետախուզվողը. ուշագրավ մանրամասներ Դինա Ակոպովնայի հետախուզության մասին

«Փաստ»  օրաթերթը գրում է. «Դեռ փետրվարի սկզբին ԱՄՆ արդարադատության
նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ԱՄՆ քաղաքացի Ստելլա  Բոյաջյանին, ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (հաղորդավարուհի Դինա  Ակոպովնա,– խմբ.) և Հրաչյա Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային
երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության
համար: Ըստ մեղադրանքի՝ նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի
քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական
եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության,
մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ
հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և
արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:

Մարտի 1–ին հերթական ու բավականին խիստ հայտարարություն եղավ՝ այս անգամ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Հաղորդագրության մեջ ԱՄՆ դեսպանատունն  ընդգծել էր. «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության  դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ  ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն  ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: 

Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում  ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով
անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով
շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ
անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի,  Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P–3 տեսակի  մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա  վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները,  մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային  ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից  յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ մուտքի վիզաների հետ  կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները  հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի  ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել. «Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան  դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ  արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ  ընթացքի մեջ է»:

Հայտարարությունների ֆոնին հետաքրքրական մի հանգամանք կա:  Հետախուզման մեջ գտնվող անձը, այս պարագայում հաղորդավարուհի Դինա  Ակոպովնան, այդուհանդերձ Հայաստանում շարունակում է գործունեություն  ծավալել: Նա շարունակում է ոչ միայն աշխատել Հայաստանում, այլև սոցիալական  ցանցերում պարբերաբար «check in» է լինում իր աշխատանքի վայրում: Սա  բացահայտ ուղենիշ է նրա գտնվելու վայրի մասին, ինչից հետախուզվող անձը,  փաստորեն, չի խուսափում: Երևույթը, սակայն, հետախուզման մեջ գտնվող անձի  դեպքում մի փոքր տարօրինակ է: Նա ակտիվորեն նաև լուսանկարներ է  հրապարակում:

ԱՄՆ դեսպանատունն, ըստ էության, նախազգուշացնում է՝ այսուհետ  հայ–ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության կառնվեն: Չի բացառվում նաև, որ իրապես նման  նպատակներ ունեցող անձինք հայտնվեն դեսպանատան ուշադրության կենտրոնում ու  զրկվեն մուտքի վիզաներից:

Մինչ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, հաղորդավարուհին, անկախ ամեն ինչից, նույն օրը գարնան առաջին օրվա մասին գրառում է կատարում»:

Առավել մանրամասն՝ «Փաստ»  թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>