Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ (Տեսանյութ)
Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր¸ «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի վերաբերյալ մամուլում հրապարակված այն ահազանգին, որ Արտակ Սարգսյանը «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցներին պարտադրում է դուրս գալ իրենց մշտական բնակության վայրի գրանցումից և գրանցվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
Արտակ Սարգսյանը մեծ դժվարությամբ փորձեց իր խոսափողը միացնել, սակայն չկարողացավ, քանի որ ԱԺ-ի նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներ կային:
ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը տեղից արձագանքեց այդ գործընթացին. «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա»:
Մանրամասները ՝ Armtimes-ի տեսանյութում

