Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 12-ին՝ ժամը 12:00-16:00-ն, կդադարեցվի Մ. Սարյան 27-33, 35 կենտ համարի շենքերի, Ամիրյան 18-18/1, 20 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

