24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 7-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 8-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձր քաղաքի՝ Բազում թաղամասի, Համբարձումյան, Ռուսթավի, Չերկասի, Գրիբայեդովի, Սուխումի, Խնձորուտ 6, 7, 8, Սասունցիներ փողոցների, Բուլղարական 1 և 2 ավանների, Շինարարների 7-27/1, 27/2, Ուսանողական 5, Աղայան 94, 94/1, 96 շենքերի, Երևանյան խճուղի 152-260 և 225-261 տների և Շահումյան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

