Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից
Մայիսի 4-ին՝ ժամը 12։59-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում UAZ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

