Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակ` Կանադայի վարչապետին

Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամները նամակ են հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։

«Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ: Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին Երևան, Հայաստան Մեծարգո պարոն վարչապետ, Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամներս, ողջունում ենք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ձեր պատմական այցը Հայաստան: Հուսով ենք, որ Ձեր ներկայությունը կամրապնդի Կանադա-Հայաստան հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Այս նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդասիրական հրատապ խնդրի վրա․ մեր հարազատները՝ 19 հայ բանտարկյալներ շարունակում են Ադրբեջանում ապօրինաբար պահվել անազատության մեջ: Չնայած նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել նրանց անազատության մեջ՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքը և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը: Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման և պատանդային դիվանագիտության դեմ պայքարում: Ստեղծելով Պատանդների հարցերով ավագ պաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջև հարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայն հարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։ Մեր մտահոգությունները խորանում են նրանց կալանքի պայմանների և միջազգային դերակատարների կողմից արձանագրված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դեմ կայացած դատավարությունները լայնորեն քննադատվել են՝ որպես արդար դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի գործընթացներ։ Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ազատ արձակելու մտադրություն չունեն։ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է նրանց կացության վերաբերյալ կանոնավոր ու անաչառ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։ Կանադայի փորձն այս կոչին հաղորդում է բարոյական առանձնահատուկ կշիռ։ Կանադան անցել է հաշտեցման սեփական գործընթացի միջով և հասկացել, որ կայուն խաղաղություն կարող է կառուցվել ոչ թե ժխտման, լռության կամ չբուժված վերքերի, այլ ճշմարտության, իրավունքների ճանաչման, հարգանքի, համագործակցության և գործընկերության հիման վրա։ Նույն սկզբունքն է գործում նաև այստեղ. խաղաղությունը, որը թույլ է տալիս մարդկանց կամայականորեն պահել կալանքի տակ, նրանց ընտանիքներին էլ՝ տառապանքի մեջ, չի կարող լինել վստահելի, կայուն կամ արդար։

Մեծարգո պարոն վարչապետ, Դավոսում Ձեր ելույթում

Դուք ներկայացրիք «արժեքների վրա հիմնված ռեալիզմի» սկզբունքային և պրագմատիկ տեսլականը՝ հիմնված մարդու իրավունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու օրենքի գերակայության վրա։ Դուք հիշատակեցիք «ստի մեջ ապրելու» Վացլավ Հավելի նախազգուշացումը․ Բաքվում հայ բանտարկյալների շարունակվող կալանքը հենց այդպիսի իրավիճակ է, որը պետք է կոչել իրական անունով ու կարգավորել։ Ամենայն հարգանքով՝ խնդրում ենք Ձեզ ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային Բաքվում պահվող հայ բանտարկյալների գործին և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումը համակարգելու համար։ Խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չի ներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Նրանց ազատ արձակումը և հայրենիք վերադարձնելն անփոխարինելի են խաղաղության ցանկացած իրական գործընթացի համար և վստահության ամրապնդման կենսական միջոց են։

Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելու Կանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։ Մեծագույն հարգանքով կոչ ենք անում Ձեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայ բանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում։ Խորապես համոզված ենք, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ մեր ընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում: Շնորհակալություն ենք հայտնում մարդասիրական այս հրատապ խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար և ակնկալում ենք Կանադայի աջակցությունը մեր հարազատների ազատ արձակման և անվտանգ վերադարձի ապահովման գործում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>