Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
19
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի փոխադարձ այցելությունները անվանեց պատմական։

Ապրիլի 30-ին Աղվերանում բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական կողմերը, համաձայնեցրել և փոխանակել գործընթացը կարգավորող նախագծային հանձնարարականներ։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Ադրբեջանում, ամսաթիվը կհամաձայնեցվի ավելի ուշ։ Սա պաշտոնական կողմն էր, որն տարածել էին կողմերը:

Ադրբեջանի փոխվարչապետի իրական այցի նպատակը ներկայացրին ադրբեջանական այն լրատվամիջոցները, որոնք սովորաբար հրապարակում են Հայաստանի առջև ներկայացված  հերթական  պահանջները:

Եվ այսպես. ի՞նչ են պահանջել ադրբեջանցիները Փաշինյանից այս անգամ:

Սահմանազատումը քաղաքական բանաձև չէ, այլ բարդ, բազմափուլ գործընթաց, որի ընթացքում յուրաքանչյուր գործողություն պետք է ֆորմալացվի։ Առանց դրա,  սահմանի վերաբերյալ ցանկացած քննարկում մնում է մտադրությունների մակարդակում։ Կանոնակարգերի ի հայտ գալով առաջ է գալիս մի մեխանիզմ, որը կարող է իրականացնել այդ մտադրությունները։

Այս առումով, Շահին Մուստաֆաևի այցը Հայաստան իսկապես գերազանցում է խորհրդանշականությունը։ Այն նշանավորում է անցում դեպի մի փուլ, երբ կողմերը սկսում են ոչ միայն քննարկել սահմանը, այլև համաձայնության գալ, թե ինչպես այն ճշգրիտ սահմանազատել։ Սա արվում է փոխադարձ հիմունքներով. նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ Գաբալայում, վերջինը՝ Հայաստանում, իսկ հաջորդը նախատեսվում է կրկին անցկացնել Ադրբեջանում։ Այս հերթագայությունն ինքնին խոսում է աշխատանքային ռիթմի ի հայտ գալու մասին։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանն  այս այցը պատմական է գնահատում և ճիշտ է անում, քանի որ սկսվում է սահմանազատման իրական գործնթացը, ընդ որում առանց միջնորդների, առանց երաշխիքների և Ադրբեջանի գերիշխանության պայմաններում:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը չի շտապում փաթեթային ձևով մոտենալ այս խնդրին:

Նա ներկայացնում է իր այն պահանջները, որում պիտի հայկական կողմը զիջի,  ընդ որում հայկական կողմից որևէ այլ պահանջ, չի առաջարկվում, քանի որ Բաքվում այն դիտարկում են անտեղի:

Ավելին, ադրբեջանական կողմն արդեն ստացել է իր համար ամենակարևոր զիջումը՝Զանգեզուրի միջանցքը, թեկուզև ամերիկյան փաթեթավորմամբ:

Ընդ որում, եթե Թրամփի նախագիծը կյանքի չկոչվի ինչ-ինչ պատճառներով, միևնույն է, Զանգեզուրի միջանցքի խնդիրն արդեն միջազգայնացվել է և այն այլևս միջազգային հարթակներից դուրս չի բերվի:

      Եվ այսպես. ի՞նչ են պահանջում զիջումների այս փուլում ադրբեջանցիները

Առաջին

Հացահատիկի և պարարտանյութերի տարանցումը  Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Վերջին հինգ ամիսների ընթացքում երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով  23.500 տոննա հացահատիկի տեղափոխվելը, ադրբեջանցիները   խորհրդանշական մատակարարումներ չեն համարում:

Ադրբեջանցիները ակնարկում են, որ այս նախընտրական «նվերները»Փաշինյանին գին ունեն և դրանք պիտի վճարվեն ընտրություններից հետո:

Երկրորդ

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հանձնի ութ բնակավայրեր։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է տարածել։ Բաքուն պահանջում է անհապաղ վերադարձնել չորս գյուղ, իսկ մնացած չորսը կփոխանցվեն Բաքվին սահմանազատման գործընթացի շրջանակներում։

Խոսքը վերաբերում է ՝ Վերին Ոսկեպարին,  Սոֆուլուին և Բարխուդարլիին։ Բացի այդ,  Բաքուն հավակնում է չորս ոչ էքսկլավացված գյուղերի՝ Բաղանիսին, Ոսկեպարին, Խեյրիմլիին և Գիզիլհաջիլին։ Այս բոլոր սահմանային բնակավայրերը գտնվում են Հայաստանի Տավուշի մարզում։

Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է նաև  Տիգրանաշենի վերադարձը:

Հայկական կողմը համաձայնվել է ադրբեջանական այս պահանջների հետ, սակայն խնդրել է, որ այն հանձնվի ընտրություններից հետո, որպեսզի Փաշինյանը չկորցնի իշխանությունը:

Երրորդ

Մնացած բոլոր սահմանային կետերի վերաբերյալ ոչ մի սահմանազատում չի կատարվելու և այն թողնվելու է հաջորդ փուլին, հաշվի առնելով, թե  Փաշինյանի քաղաքականության հետևանքները ինչ նոր հորիզոններ կբացեն Ադրբեջանի համար:

Հիշեցնենք, որ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկարությունը, ըստ նախկին ԽՍՀՄ-ի քարտեզների, մոտ 1000 կիլոմետր է, որից սահմանազատվել և սահմանագծվել է ընդամենը... 12 կմ՝ Տավուշում, 2024 թվականին հայկական կողմի զիջումների շնորհիվ:

 

Ո՞վ է Մուստաֆաևը, և ինչո՞ւ նրա այցի մասին հայտարարեցին ավելի ուշ, քան ադրբեջանական ԶԼՄ-ները

Ապրիլի 29-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը։ Նրա այցը անմիջապես դարձավ օրվա գլխավոր քաղաքական սենսացիան՝ ոչ այնքան հյուրի կարգավիճակի, որքան նրա ժամանման կազմակերպման եղանակի պատճառով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամանումը հաստատեց միայն մի քանի ժամ անց, երբ լուրը տարածվեց ադրբեջանական ալիքներով։ Այս ամբողջ ընթացքում պաշտոնական Երևանը պահպանեց  լռություն։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը պարզապես խոստացավ «տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ»։

Ինչո՞ւ չէր կարելի սահմանի սահմանազատման համար պատասխանատու անձի այցի մասին հայտարարել առնվազն 24 ժամ առաջ։ Փաշինյանն նշում է, որ դա պայմանավորված էր անվտանգության նկատառումներից ելնելով:

Մինչդեռ իրականում, ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այս այցը, ընտրություններից առաջ, պարտադրված էր Բաքվի կողմից, որպեսզի Փաշինյանից ստացվեն այն խոստումները, որոնք պիտի կատարվեն ընտրություններից հետո:

Շահին Մուստաֆաևը ավելին է, քան պարզապես բյուրոկրատ։ Նա մարդ է, որը մեթոդաբար, ինչպես գեոդեզիստ, վերաձևավորում է տարածաշրջանի քաղաքական քարտեզը՝ գլխավորելով սահմանների սահմանազատման պետական ​​հանձնաժողովը։ Բավական է հիշել, որ երկու տարի առաջ, նրա հսկողության ներքո, Ադրբեջանը վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի հյուսիսային մի քանի տարածքների նկատմամբ՝ առանց մեկ կրակոց արձակելու։ Այն ժամանակ էլ դա ներկայացվում էր որպես կոորդինատների ճշգրտման սովորական գործընթաց։

Մուստաֆաևը ժամանեց Իլհամ Ալիևի վերջերս ներկայացված կոշտ վերջնագրի ֆոնին, ով կրկին պահանջեց փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում՝ որպես խաղաղության պայման։

Մենք ականատես ենք լինում ադրբեջանական պահանջները  ուժով ստանալու դասական փորձի։ Մինչ Երևանը մտածում է, թե ինչպես բացատրել հանրությանը Մուստաֆաևի հայտնվելը, Բաքուն պարտադրում է իր սեփական օրակարգը։ Այս մարտավարությունը խաթարում է պետության նկատմամբ վստահությունը։ Մարդիկ պարզապես դադարում են հավատալ, որ Հայաստանն է իր ճակատագրի տերը։

Նշենք, որ երկու տարի առաջվա ադրբեջանական հատուկ գործողությունները Տավուշի մարզում իր բովանդակությամբ նման էին, թեև ձևով տարբերվում էին:

Իսկ դա ևս մեկ անգամ հիշեցնում է մեկ բան, որ

Առաջին

Առանց  գործընթացի, որտեղ կլինի նաև միջնորդ կողմը, ոչ մի երաշխավորված խաղաղություն չի սպասի Հայաստանին

Երկրորդ

Առանց միջնորդ կողմի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր գործընթացները կրելու են Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տեսք, քանի որ այսօր Ադրբեջանն ավելի ուժեղ դիրքերից է բանակցում, քան Հայաստանը

Երրորդ

Փաշինյանի վերարտադրության դեպքում, հունիսի 7-ից հետո Հայաստանին սպասվում է մեծ զիջումների գործընթաց, որն ավարտվելու է պետականության կազմաքանդմամբ և, որպես հետևանք՝ Հայաստանի բնակչության հեռացմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>