Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան
1
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Պատերազմ Արցախում
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ կենդանաբանական այգին հերքում է Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ

Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Խոշոր բիզնեսը էլ ավելի պետք է հարստանա, փոքրն ու միջինը՝ աղքատանան ու սնանկանան, իսկ նրանք, որոնք զարգացման նշաններ են ցույց տալիս, ինչպես ՏՏ ոլորտը, ոսկերչությունը՝ պետք է խեղդվեն հարկերի տակ: Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ խոշորների համար ամեն ինչ, մանրին ու միջինին՝ ոչինչ: Սրանում հերթական անգամ համոզվեցինք կառավարության երեկվա նիստի ժամանակ: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 270 մլն դրամի մաքսային արտոնություն ստացավ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Միթ ֆուդ» ՍՊԸ-ն:

Ընկերությունը կազատվի 270 մլն դրամ մաքսատուրք մուծելու անհրաժեշտությունից, քանի որ պարտավորվել է 1․6 մլրդ դրամի ներդրում կատարել հումքի ձեռքբերման համար։ Իսկ հումքը Հնդկաստանից ձեռք բերվող գոմեշի միսն է, որից պատրաստվում է «Միթ ֆուդ»-ի արտադրանքը։ Ընկերության 135 աշխատատեղերը ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կավելանան 20-ով, իսկ միջին աշխատավարձը 264 հազար դրամից կդառնա 315 հազար դրամ: «Միթ ֆուդն» արտադրում է երշիկեղեն, նրբերշիկներ, մսային դելիկատեսներ: Ինչով է այն առավել ոլորտի մյուս ընկերություններից, բացի այն, որ Նիկոլի սրտի օլիգարխին է պատկանում, հայտնի չէ: Ի դեպ, անցյալ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ։ Մասնավորապես՝ «Միթ ֆուդ»-ի արտադրած կիսաապխտած Կրակովյան երշիկի, «Մոյա սեմյա» նրբերշիկի նմուշներում հայտնաբերվել է նատրիումի նիտրիտի բարձր պարունակություն, դրանք հանվել էին շուկայից, առանձին գործառույթներ կասեցվել էին: Առանձին ընկերություններին հարկային արտոնություններ շնորհելու պրակտիկան նոր չէ՝ սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մինչև այդ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, արտոնությունները տրվում էին ոչ թե առանձին գործարարների, այլ տվյալ ոլորտին ամբողջությամբ: Համարվում էր, որ այդ դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցվում են: «Այդ դեպքում չինովնիկը չի որոշում՝ սրան տալ, սրան չտալ... հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին: Սա ամենավատ հարկային արտոնության ձեւն է, որը հսկայական կոռուպցիոն ռիսկ ունի իր մեջ: Ինչ-որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը չես տալիս»,- երկու օր առաջ «Հինգի» եթերում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ գրեթե բոլորը, ովքեր վերջին տարիներին արտոնություններ են ստացել, «հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ ՔՊ կուսակցությանը: «Սա ուղղակի կոռուպցիոն դրսեւորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս, փաստացի կաշառքի դիմաց»:

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մաքսատուրքի գծով արտոնությունները հիմնականում տրամադրվում էին «Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերի» շրջանակներում: Այն ժամանակ էլ այլ իշխանության հետ աֆիլացված հիմնադրամներ կային՝ «Լույս», «Մարտիկ», «Հայաստան համահայկական»: Ահա, մի քանի հայտնի ընկերություններ, որոնք այդ տարիներին ստացել են մաքսատուրքի արտոնություններ կամ ԱԱՀ-ի հետաձգում, ինչը հաճախ նույն փաթեթի մաս էր կազմում. «Սպայկա», «Արմենիա Վայն», որը պատկանում էր այն ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի եղբորը, Շշի Մելոյի «Սարանիստը», «Գրինհաուզը», որը նույն «Սպայկայի» խմբում էր և ջերմոցային համալիրների կառուցման համար սարքավորումների ներմուծման արտոնություն էր ստացել, նույն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլը»՝ հումքի եւ սարքավորումների համար, «Տավուշ տեքստիլը»՝ սահմանամերձ գոտում գործունեություն ծավալելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար, «Լիդիան Արմենիան», «Արմթաբ» ընկերությունը, որը հայկական պլանշետների համար դրսից բաղադրիչներ էր բերում: Հետաքրքիր է, որ Սամվել Ալեքսանյանի և մի քանի այլ ընկերությունների արտոնյալ դիրքը պահպանվեց հետագայում էլ: Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ արտոնությունները տրվում էին սահմանափակ թվով ընկերությունների, և սա ընկալվում էր որպես բացառիկ լավություն գործարարին: Նիկոլի ժամանակ հարկային արտոնությունը դարձավ շարքային գործիք, ստանդարտ պետական օժանդակություն, որին դիմում են թե՛ փոքր, թե՛ խոշոր բիզնեսները: 2018 թվականի մայիսից մինչ օրս մաքսատուրքի գծով տարբեր արտոնություններ են ստացել 310-ից ավելի ընկերություններ, ընդհանուր առմամբ՝ 430-ից ավելի ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանց թվում են «Աթենք» ՍՊԸ-ն, Արսենյանի «Ջերմուկ գրուպը», «Սպայկան», նույն «Արմենիա Վայնը», «Ալեքս տեքստիլը» և «Լեքս տոբակո քոմփանի»-ն, որոնք նույնպես Ալեքսանյանների ընտանիքին են պատկանում, «Բայազետ 1»-ը, հագուստ ու հագուստի հումք արտադրող «Էլինա-1» և «Տեքստիլ հոմ» ընկերությունները, «Երևան ավտոբուսը»՝ Չինաստանից ներկրված 150 ավտոբուսների համար, «Արմփաուեր» ՓԲԸ-ն՝ ջերմաէլեկտրակայանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար, կոսմետիկ միջոցեր արտադրող «Նաիրիան» ՓԲԸ-ն: Կառավարությունը շարունակում է լայնորեն կիրառել անհասկանալի աջակցության պրակտիկան առանձին գործարարներին, ինչի՞ է սա բերում: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը պատասխանում է. «Ե՛վ սուբյեկտիվիզմի, և կոռուպցիոն ռիսկերի: Ամենակարեւորը՝ կառավարությունը պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերի, մասնագետների, փորձագետների ներգրավի, հիմնավորի, թե ինչու այս ընկերությունը և ոչ թե մյուսը, ինչու այս գործարքը և ոչ մեկ այլ գործարք, ինչ օգուտ կամ վնաս է դրանից ստանալու պետությունը և այլն: Բայց հիմա ոչ մի կոնկրետ չափորոշիչներ չկան, որոնցով իրենք առաջնորդվեն ու ասեն՝ սա հաշվի առնելով, սա եղավ: Այսինքն՝ հիմնավորումներ, փաստարկներ չկան, և մեզ հայտնի են բազմաթիվ նմանատիպ անհիմն որոշումներ՝ սկսած լվացքի մեքենայի, հեռուստացույցների արտադրությունից, ջայլամի ֆերմաներից և կոկորդիլոսների բուծարանով վերջացրած»:

Ի դեպ, նկատենք, որ մսամթերքի արտադրությունն ու ներմուծումը նիկոլական կառավարության տապալած ոլորտներից են: ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված, դեռ 2020 թվականից մսի, մասնավորապես՝ թռչնամսի ներմուծման մաքսատուրքերը Հայաստանում աստիճանաբար բարձրացվել են: Նպատակը տեղական արտադրողներին պաշտպանելն է, ներքին արտադրական աճը խթանելը: Բայց մսամթերքի արտադրությունն այս հարկային խստացման արդյունքում ամենեւին էլ չավելացավ: Հակառակը՝ նկատվեց երշիկեղենի արտադրության «գահավիժում»: 2025-ին այն նվազել էր 0.8%-ով (արտադրվել էր մոտ 15.6 հազար տոննա), 2026-ի հունվարին այն կրճատվել է գրեթե կիսով չափ (-44%): Սա խոսում է տեղական վերամշակողների լուրջ խնդիրների կամ հումքի թանկացման մասին։ Անասնագլխաքանակի 2025-ին արձանագրված նվազման միտումը շարունակվել է նաև 2026-ին, միսն ու մսամթերքը թանկացել են: Ըստ վիճկոմիտեի, եթե 2025-ին մսամթերքի գնաճը տատանվում էր 1-3%-ի սահմաններում, ապա այս տարեսկզբին այն հասավ 8.5%-ի։ Մի խոսքով, կառավարության գործելակերպը ոլորտում ո՛չ մսամթերքի տեղական արտադրողի վիճակը բարելավեց, ո՛չ էլ մսամթերք ներմուծողի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>