Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ)
Դեմագոգիայով զբաղվելու փոխարեն, «քաղաքացու օրը» նշելուց առաջ, այդ նույն քաղաքացու հանդեպ տարրական հարգանք դրսևորեք։
Գրեթե երեք ամիս Առաքելյան և Վշտունի փողոցների բնակիչները ապրում են այս միջավայրում։
Բացի այն, որ ամբողջ փոշին ու կեղտը ոտքի հետ մտնում է մարդկանց տները, նաև գույքային վնասներ են կրում, քանի որ բնակիչների ավտոմեքենաները ջարդվում են բաց մնացած դիտահորի և աշխատանքների կիսատ թողնված լինելու պատճառով (տեսանյութում ամբողջը չի երևում)։
Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

