Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած
Դիտել նաև
Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել
Մեքենավարն անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախnւմը կանխել չի հաջողվել․ ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ բեռնատար ГАЗель-ում բռնկված հրդեհը տեսանելի էր մի քանի 100 մետրից
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է մոտ 20 մեքենա
Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Ապրիլի 22-ին՝ ժամը 22։26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 50 մետր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

