«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան
Դիտել նաև
573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Մեր հերոսներն ու ազգային խորհրդանիշները պետք է վերադառնան դասագրքերի առաջին էջ, ոչ թե ջնջվեն քաղաքական պատվերով․ Մհեր Մելքոնյան
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի հայ մշակույթ: Շուտով ապրիլի 24-ն է: Առանց պաթոսի հնչում է այսպես` շուտով նիկոլենք կպարտադրեն ձեզ հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից ձեր խոսքում և ձեր արվեստում: Շատերդ տանջվելով և ապրումներով գլուխներդ կախ կկատարեք: Գիտեմ, որ նորմալ մարդ եք, բայց ունեք աշխատանքի խնդիր: Ոմանք և նրանց գլխին Տիկնիկայինի Բաբայանը կանեն դա հպարտ` նրա համար նիկոլենց իշխանության պահպանումը այլևս Շեքսպիրյան հարց է: Բայց շատերդ ինքնաբավ եք և պահանջված, ունեք ընտրելու հնարավորություն: Նիկոլենք գնալու են, իսկ մենք մնալու ենք մեր հողի վրա ու հաջորդ սերունդներին պատմենք և Եղեռնի մասին, և Արցախյանի` յուրաքանչյուրս մեր լեզվով, մեր արվեստով, մեզ տրված տաղանդի չափով:
Ընտրության հնարավորություն կա միշտ»:

