Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը

