Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել, հայտնում է Գ․ Շամշյանը։ Ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։

