Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից
Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի բախումից տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ «Վթարից տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք դիմել են բուժօգնության, զննություն անցել ու դուրս գրվել։ Հոսպիտալացման դեպք չկա»,- ասել է նա։

