Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով
Դիտել նաև
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։ Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով, ինչի հետևանքով առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում:
Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ Հաղորդվում է, որ Վրաստանում բեռնատարների համար ժամանակավոր սահմանափակում է մտցվել Հայաստանի հետ անցակետերից մեկի ճանապարհին։ Մասնավորապես, սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94 կմ-ից 146 կմ (Հայազմա-Նինոծմինդա) հատվածում:
Պատճառը ձյան տեղումներն են։

