«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
«Իրավունք» թերթը գրում է.
«Արցախը եւ Կաթողիկոսին ուրացած Արցախի երբեմնի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ չի բացառվում առաջիկայում Կաթողիկոսի հետ հանդիպում խնդրի ու փորձի ներում ստանալ. «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»,-անկեղծացել է վերջինս մտերիմների շրջանում։ Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ տիրադավները դեռ հիմնականում սպասողական վիճակում են: Մտածում են, մի կերպ ժամանակ շահեն, մինչեւ այս ընտրությունների վերջը, որից հետո կհասկանան անելիքները:
Բայց հիմնականում այն մտքին են, որ եթե անգամ Նիկոլը հաղթի, մեկ է, նա ներկայիս ամուր դիրքերն այլեւս չի ունենա: Այսինքն, նրա համար այդ դեպքում շատ ավելի դժվար է լինելու կաթողիկոսի պաշտոնանկությանը հասնել: Ըստ այդմ էլ, ավելի հավանական են համարում, որ ստիպված են լինելու «անառակ որդու» կերպարով վերադառնալ Մայր Աթոռ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

