Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ
4
Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պատերազմ Արցախում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում

Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան

Դպրոցական տղայի կալանավորման շուրջ ծավալվող հանրային քննարկումների  որակը հեռանկարային լավատեսության տեղ չի թողնում։
 
Ծույլ, իներցիոն, բարիկադավորված հանրային դիսկուրսը հավաքական անտարբեր-դիտորդականության ֆոնին իրականում ցույց է տալիս մեր ազգային  կազմաքանդվածության աստիճանը։ Ցավոք, մենք արդեն պետության հասարակություն չենք, մենք ավելի շատ նման ենք փախստականների մի մեծ ճամբարի, որի ելքը առաջիկայում կորոշեն։ 
 
Հաջորդ սերիաներն աչքիդ առաջ են։ Այս իշխանության վերարտադրման դեպքում Ալիևի պահանջով Սահմանադրական փոփոխություններին գլխիկոր «Այո» քվեարկելը։ Ալիևի թրի տակով անցնելու հանրային  գործողության ժամանակ ամաչելու ենք իրար աչքերի նայել, բայց դա թաքցվելու է քեֆերի, ցինիզմի, կատակների, աշխարհին մեղադրելու, քաղաքականությամբ չզբաղվելու  վարքագծով։
 
Դրանից օրեր հետո Ալիևը լկտի ելույթ է ունենալու Բաքվում և հայտարարելու է, որ ընդամենը երկու քայլ է մնում, որ խաղաղությունը հաստատվի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ու Սևանի մասնակի «գյոյչայացում»։ 
 
Ու սկսվելու է այսօրվա պես նույն հանրային բանավեճը՝ կիսամանկամիտ, անտարբեր, հարմարվող, մերկանտիլ, պատմության և սեփական «ես»-ի կեղծմամբ։
 
Իրականությունն այն է, որ մենք դադարել ենք հասարակություն լինել։ Հասարակությունը ենթադրում է որոշակի գրված չգրված օրենքներ, նորմեր, համակեցության կանոններ, ամոթի զգացում, «չիկարելիների» ցանկ և իրար լսելու գոնե նվազագույն հնարավորություն։
 
Սրանցից ոչ մեկը մենք այսօր չունենք։ Սա կանխատեսելով՝ 2-3 տարի առաջ ես ասում էի, որ պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Վստահ եմ՝ դա միակ ճիշտ ճանապարհն էր։ Բայց այդ պրոցեսի մոդերատորը չգտնվեց։ Որովհետև մեզ մոտ լիդերություն ասածի տակ այլ բան են հասկանում՝ միանձնյա որոշումներ, խաղարկային մաչոյություն, անսխալականություն և նման այլ բաներ։
 
Իսկ փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք։ Դժվար չէ  ենթադրել, թե սա ինչի կհանգեցնի։
 
Պատահական չէ նաև, որ տարբեր հեղինակավոր ու լուրջ սոցիոլոգիական հարցումներ այսօր ստանում են լրիվ տարբեր պատկերներ։ Անոմալ հասարակության մեջ լինում է անոմալ սոցիոլոգիա։

Կարո՞ղ է ինքնաօտարված, ֆրագմենտացված հասարակությունն իրական ընտրություն կատարել՝ հանուն իր միասնական ապագայի։ Գայլերով լի տարածաշրջանում մեր այսօրվա վիճակը սարսափեցնում է, երբ մի պահ նայում ես բանական մարդու հայացքով։ 

Ո՞վ պիտի ձեռնարկի ներհանրային կապերի ստեղծման գործընթացը, սա է մեծագույն հարցը։
Իսկ մինչ այդ՝ մենք չենք լսում, չենք տեսնում, չենք ընկալում ամիսների հեռավորության ռիսկերը։ Չենք հասկանում՝ մեզ ինչ են զգուշացնում, պարզ ասում օտարները։ Օտարացել ենք նաև իրականությունից և ճշմարտությունից։ 
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>