«Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների
Ֆեյսբուքում տարածվում է այս լուսանկարը, որպես յուրօրինակ աջակցություն ու ֆլեշ-մոբ: Նախօրեին եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, փաշինյանական իշխանության ամբողջ ռեպրեսիվ մեքենան, իր կամակատար ներկայացուցիչներով, հարձակվել է Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրների՝ դպրոցական տղաների ու նրանց ընտանիքի վրա:
ՔՊ-ական իշխանության ու նրանց թելադրանքը կուրորեն կատարող «իրավապահ մարմինները» հանձնարարական են ստացել ամեն գնով ապացուցել, թե դա նախապես պլանավորված ահաբեկչական գործողություն էր: Ու հիմա, ունենալով նաև Եվրոպական Միության ֆինանսական ու քաղաքական կույր աջակցությունը, իշխանությունները գործնականում լծվել են հանրությանն ահաբեկելուն: Բայց չի ստացվելու: Այս անգամ չի ստացվելու:

