Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Դիտել նաև
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ՝ մարտի 29–ին, ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր.
«Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

