Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Դիտել նաև
Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան
Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան
Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան
Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Սուրբ Աննա եկեղեցու բակում երեկ՝ մարտի 29–ին, ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։

