Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան
19
Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Պատերազմ Արցախում
2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան

էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ

«Առայժմ որևէ  արձանագրում ահազանգ չկա, որ ինչ-որ խնդիրներ են առաջացրել։ Նոր է ջուրն սկսում բարձրանալ, դեռ այնքան չի բարձրացել, որ խնդիրներ առաջացի։ Ուղղակի  չգիտենք՝ ինչպես կլինի։  Կան առափնյա շինություններ, որոնց ջուրը մոտեցել է։ Անասնագոմեր են, Ալավերդու հատվածում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի բնակիչ, բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։

Նա նշեց, որ վերջին տարիների ընթացքում  Լոռու մարզի հատվածում գետի հունը բավականաչափ լայնացվել է, նույնը չի կարող ասել Տավուշի մարզի դեպքում։

 «Տավուշի մարզում անցյալ տարի տեսանք, որ հավաքված տիղմը  դեռևս մնում էր։ Դեբեդը հոսում է Լոռու և Տավուշի մարզով ։ Մեր  թիմի տեղի անդամները, կամավորները  այս օրերին ևս դիտարկումներ են իրականացնում։  Ամեն դեպքում հաշվի առնելով այն, որ աղետ է եղել, մարդիկ անհանգստացած են, նաև ավելի աչալուրջ են և զգոն»,- ասաց Դուլգարյանը։

Հարցին,թե նախորդ ջրհեղեղից հետո որքանո՞վ են վերացվել աղետի հետևանքները, Դուլգարյանն ասաց․

«Եթե խոսենք՝ ընդհանուր փոխհատուցման կամ աջակցության գործընթացների մասին, ապա դրանք  ընթացել են այնպես, ինչպես պլանավորված էր։ Հետագայում վերագնահատումներ են իրականացվել՝ Լոռու մարզի գյուղատնտեսների կրած վնասների հետ կապված ու ահազանգերի։ Բայց շինարարական աշխատանքների մասով նույնը չեմ կարող ասել։ Ճանապարհների քանդված մասերը դեռևս կան, չեն վերացվել։ Հենց Ալավերդի քաղաքում քանդված տարածքների, ճանապարհների աշխատանքները դեռևս շարունակվում են։ Այսինքն՝ ամբողջապես չենք կարող ասել, որ խնդիրները վերացվել են, ո՛չ, հատկապես, երբ խոսքը գնում է շինարարական աշխատանքների մասին»,- հավելեց Դուլգարյանը։

Նա ընդգծեց, որ Տավուշի մարզում , օրինակ, նախորդ հեղեղումից հետո գետը բավականին այգիներ քշել տարել է և այդ հողատարածքներն այլևս վերականգնման ենթակա չեն։

 Արծրուն Անդրեասյանի այգին գտնվում է Տավուշի մարզի Արճիս գյուղի հայտնի «Ճալա» կոչվող տարածքում՝  Դեբեդի կիճում։ Մեկ տարի առաջ Անդրեասյանը Panorama.am-ի հետ զրույցում ցույց տվեց, թե որքան է տուժել այգին 2024թ․-ին տեղի ունեցած ջրհեղեղից հետո։ Դեբեդի կիրճում գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցողներից շատերն այսօր չեն մշակում , քանի որ վախենում են՝ գետը կրկին կվարարի և այգիների մնացած մասն էլ ջրի տակ կանցնի։

«Նույն իրավիճակն է՝ ինչ տեսել եք։ Եթե ջուրը բարձրանա, ավելի վատ է լինելու։ Առաջիկա օրերին կանխատեսվում է, որ գետը կբարաձրանա։ Այս պահին դեռ վնաս չի տվել։  Մեր հատվածում գետն այդպես էլ չմաքրեցին, բայց, ըստ խոստումների, պետք է պատվար կառուցվի, չգիտեմ՝ երբ նախատեսված շինարարության սկիզբը , ժամկետ չեն ասել։ Ուրիշ ոչ մի բան չի արվել, նույն ձևի մնում է»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Ադրեասյանը նաև նշեց, որ այն գյուղացիները, որոնց հողատարածքներն անմիջապես գետի առափնյա հատվածում են, որևէ գյուղատնտեսական աշխատանք չեն անում։

«Ամեն վայրկյան կա վտանգ, որ ջուրն ամենաթեթև բարձրացումից էլի մտնելու  ա ավերի։  Մեկ-երկու դեղձի այգի կա, դրանք են մշակում, իսկ մնացածը տենց ավերված մնում ա»,- ասաց գյուղացին։

Այրում գյուղի բնակիչ Վախթանգ Պետրոսյանի հետ ևս զրուցեցինք, որը Դեբեդի կիրճում ունի հողատարած, բայց միայն փաստաթղթով։

 «Գետի հունը բարձրացել է, բայց  դե տանելու բան էլ չկա։ Ինչ տանելու էր՝ տարել է։ Մի քանի հատ՝ 7-8 հատ ծառ ա մնացել, դա էլ արդեն երևի ջրի մեջ կլինի, քանի որ սանից քիչ բարձրացած վիճակում արդեն համարյա հասնում էր ծառերին։ Դեռ այգի չեմ գնացել։ Գետի բերանին ունեի 890 քառ, մետր հող, որից մնացել է մի 100 քառ․ մետրը։ Գետը հենց իմ այգու միջով է գնում։ Այս հողատարածքի մոտ 2000 քառ․մետր էլ ունեի, որը փաստաթուղթ չուներ, բայց մշակում էի, այդ տարածքն ամբողջությամբ ա տարել, այլևս չկա տարածքը։ Այդ մի քանի մնացած ծառերը մշակում եմ՝ էտել եմ, փչել, պատրաստել,բայց սրտիս տապ արած եմ մշակում,վախենում եմ,գիտեմ՝ վաղը  կամ մյուս օրը գետը սա  էլ կտանի։Այս պահին էլ կարող ա գնամ այգին,տեսնեմ՝ չկա»,- Panorama.am-ին պատմեց Պետրոսյանը։

Գյուղացին միևնույն ժամանակ դժգոհեց, որ  խոստացել էին պատնեշ կառուցել, բայց այդպես էլ չկառուցեցին։

«Ո՛չ մի աշխատանք չի արվել՝ դամբի (պատնեշ)չեն արել։Ոչ մի ջրապաշտպան շերտ չկա, ոչ մի բան։ Խոստացել էին, բայց չեն արել։ Ե՞րբ են անելու։ Նմանատիպ աշխատանքները կատարում են, երբ ջրի մակարդակն ամենացածրն է լինում՝ աշնանը կամ ամռան ընթացքում։  Հիմա իմ վերևի հարևանիս այգու կեսը նորից ջուրը տարել է, էս երկու օրվա վարարումների ընթացքում։  Ու ամեն տարի, քանի ջուրը բարձրանում ա, այգուց հողակտոր ա տանում, քանի որ ոչ մի ջրապաշտպան շերջ չկա»,- ասաց նա։

 Հարցին,թե ստացել՞ եք փոխահատուցում նախորդ հեղեղումից տուժելուց հետո և որքանո՞վ էր այն համարժեք Ձեր կորցրածին, Պետրոսյանը պատասխանեց․ «Փոխհատուցում տվել են՝ ծառերի համար, բայց հողս գնացել ա, իսկ գոյություն չունեցող հողի վարձը երկու տարի է տալիս եմ։ Չեմ կարողանում փաստաթղթերից հանեմ, որ չտամ։ Ասում են՝ կադաստրից մարդ բերեք, չափագրեն ու հանեն, ասում եմ՝ ինչու պետք է ես դա անեմ, ես եմ տուժել․ համայնքապետարանից պետք է գան ու բոլորի հողերը նորից չափագրեն՝  սեփականատերերի հետ միասին, ու հանեն։ Հիմա նորից վարձ տալու ժամանակն է ու էդ խնդիրը լուծված չէ»։

Հարևանի՝ Միհրան Չիլինգարյանի հետ ևս խոսեցինք։ Նա ասաց, որ առափնյա հատածում հողակտորը՝ շուրջ 1,5 հա-ից մնացել է կես հա տարածք, որը պատկանել է եղբորը։ Հիմա գյուղատնտեսական աշխատանքներ այդ տարածքում չեն անում, քանի որ նախ տարածքը մաքրելու համար է շատ գումար անհրաժեշտ, հետո՝ նորից կարող է ջրածածկ լինել, քանի որ պատնեշ չի կառուցվել։

 «Վարարման ժամանակ ջուրը հենց մեր հողով է մտել մյուսների այգին։ Հիմա էլ այգի գնալու բան չկա, որ գաք տեսնեք՝ այգի չկա»։

Ինչ վերաբերում է փոխհատուցմանն, ապա Չիլինգարյանն ասաց․ « Մոտ 3 մլն դրամ փոխհատուցում է եղբայրս ստացել , ոնց կարող ա համարժեք լինի։ Եթե մարդ մի 40-45 օր, ամեն օր քաղում ա 100 կիլո մուշ, մինչև 15 տոննա դեղձ, մենակ 2 միլիոն ինքը տնկարանի ծառ էր ծախում, ո՞նց կլինի համարժեք։ Ուղղակի եկան ծառահաշվով  փոխհատուցեցին իրան էդքան փող հասավ։  Համարժեք չէին էլ կարող տալ, որովհետև շատ կորցրեց ախպերս, շա՜տ։ 20 տարվա աշխատանք կորցրեց։ 1000 դրամով, որ հաշվեք մինչև ինքը 3-4000 տնկի ուներ, որ աշունն արդեն պետք ա վաճառեր։ Ոչ մի բան էլ չեն հաշվել,միայն ծառի գինն են փոխհատուցել՝ 7-8000 դրամ հատը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>