Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան
19
Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Պատերազմ Արցախում
2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան

«Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են

«Հրապարակը» գրում է. «Մարտի 26-ին, կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Կիրանցի հայտնի պատին, հայտարարեց․ «Տավուշում պարիսպը գնացել, ճիշտ տեղում կանգնել է, մենք այդ պաշտպանական պարսպի տեղն այլեւս ճիշտ ունենք, ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է»։

Իրականում, այնտեղ ոչ թե պարիսպ է, այլ՝ պատ, եւ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Բայց ինչ հետաքրքիր բառ ասեցիք, այսքան որ գնացել, եկել եմ, կարող է ես չեմ նկատել, որ Կիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, առնվազն բարձր պարիսպ»։ Երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ փողը չի հերիքել, դա առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը. «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարսպի համար, բայց դա նորմալ է, ռացիոնալ է, համենայնդեպս, եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին: Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքել, որովհետեւ ճիշտ ասաց տիկին Ավանեսյանը՝ պետությունը պարիսպ դրել է արդեն»։

Կիրանցում կառուցված՝ նորահայտ սահման հռչակված պատը եւ դրա շարունակություն հանդիսացող, շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատը պարիսպ անվանելը, մեղմ ասած, մեծ սխալմունք է։ Այդ պատը ոչ միայն Կիրանցի բնակիչներին, այլեւ միջպետական ճանապարհի Կիրանց գյուղի հատվածով պատի կողքով երթեւեկողներին անվտանգության, պաշտպանվածության զգացողություն չի տալիս։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի մոտ 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանցի կամուրջն ապօրինաբար` միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելով, Կիրանց գյուղի «թեւերը խուզել են»։ Այդ «սահմանազատումից» հետո Կիրանցի արտավայրերը նվազել են, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կիրանցի բնակիչները մոտ 40 տոկոսով կրճատեն իրենց խոշոր եղջերավոր անասունների քանակը:

Բացի այդ` սահմանազատումն արվել է այնպես, որ Կիրանցից տասնյակ հեկտարներով հողեր հայտնվել են ադրբեջանական դիրքերի մոտ, դրանց արանքում, այդ պատճառով դժվարամատչելի են դարձել բնակիչների կողմից մշակվելու համար։ Դա է պատճառը, որ նախկինում Կիրանցի բնակիչները 38 հեկտար աշնանացան էին անում, իսկ անցած աշնանը, երբ գործում էր աշնանացան ցորենի սուբսիդավորման պետական ծրագիրը, հազիվ 10 հեկտար աշնանացան է ցանվել։ Հանձնված տների, հողերի, այլ գույքի` ընդհանուր քանակով 58 անշարժ գույքի դիմաց գույքատերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է կատարվել` կառավարության գաղտնի որոշմամբ։

Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են որոշվել սեփականության իրավունքով, կադաստրից տրված վկայականներով հողերի, գույքի համար փոխհատուցման գումարների չափերը։ Կիրանցի մի բնակիչ մեզ ասաց, որ իր հողատարածքի համար սկզբում մոտ 2 միլիոն դրամ են առաջարկել, ինքը հրաժարվել է։ Հետո Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Հայկ Ղալումյանն իրեն Տավուշի մարզպետարան է կանչել։ Վերջինս պատմեց․ «Մարզպետը կանչել ա, գին ա հարցրել, ես ասել եմ, որ վաճառքի տնամերձ հողամաս չունեմ, իսկ եթե պարտադրված պետք է ծախեմ, ապա՝ 20 միլիոն դրամ։ Մարզպետն ասել ա՝ 5 միլիոն, չեմ համաձայնել, ասել ա՝ 10, ես չեմ համաձայնել, ասել ա՝ 16, ասել եմ՝ չէ։ Մի քանի օրից կանչել ա, ասել՝ ես կապ չունեմ, վարչապետը որոշել ա՝ 10, ես էլ չեմ վերցրել։ Դիմել եմ վարչապետին, պատասխանել են, որ իրենք կապ չունեն` «ձեր մարզպետարանի իրավասության սահմաններում է տվյալ գործընթացը»»: Եվ բնակիչն այդպես էլ փոխհատուցում չի ստացել իր հողի համար։ Սկզբունքորեն փոխհատուցում ստանալուց հրաժարվել է Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները զոհվել են ազատամարտում, Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Հողերի հանձնումը վատ է ազդել գյուղացիների առողջության, ինքնազգացողության վրա։ Կիրանցից 2 բնակիչ մահացել է հողերն Ադրբեջանին հանձնելու դարդից։ Նրանցից մեկը տարիներ շարունակ Կիրանցի գյուղապետարանում հաշվապահ աշխատած, այլ աշխատանքներ կատարած Գարուշ Ղազարյանն էր, որն ուղղակի տառապում էր սահմանազատման անվան տակ հողերի հանձնումից։ Նա թեեւ տարեց էր, սակայն անբուժելի հիվանդություն չուներ, հարազատների խոսքերով՝ նրա առողջությունը քայքայեց արյունով պաշտպանված հողերն Ադրբեջանին հանձնելը։

Կիրանցի մեկ այլ բնակիչ, որը տարիքով մեծ չէր, Կիրանցի կամրջի մոտ պտղատու այգի էր հիմնել, որը սահմանազատումով հանձնվել է Ադրբեջանին, ինչն էլ համագյուղացիները հետագայում նրա մահվան պատճառն են համարում։ Կիրանցի հողերի հանձնումը պառակտել է մարդկանց, թշնամություն գցել գյուղի բնակիչների միջեւ։ Կիրանցից մեզ պատմեցին, որ 2024-ին Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւըլկուտ» տարածքում Կիրանցի բնակիչների մի քեֆի ժամանակ գյուղացիներից մեկը, որի եղբայրը զոհվել է 1990-ականներին, բաժակ բարձրացնելով՝ շատ թունդ հայհոյել է նրանց, ովքեր հերոսների արյունով հեղված Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելու ժամանակ գրավոր հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից եւ դրա դիմաց դրամական փոխհատուցում ստացել։ Քեֆի սեղանի շուրջ եղել են նաեւ փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կենաց ասողին։ Բոլորը ներքուստ համաձայն են, որ անթույլատրելի բան է տեղի ունեցել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>