Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս...
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է. «Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս...
Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։
Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ արվեստն էին ըմբոշխնում...
Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»:

