«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։ Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։ Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։ Տեղեկացնենք, որ սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով․ մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։ Սակայն ընթացքից դեռ նորություններ չկան։ Այսպիսով, մամուլի հրապարակմամբ բարձրացված հարցերն արդեն մտել են իրավապահ համակարգի քննության դաշտ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։

Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։ Արդյոք ստուգողական գործողությունները կվերածվեն քրեական վարույթի, և արդյոք պաշտոնատար անձանց ու նրանց մերձավորների գույքային գործարքներում կոռուպցիոն բաղադրիչ կարձանագրվի, թե ոչ, ցույց կտա առաջիկա ընթացքը։ «Ժողովուրդ»-ը հետևողական է այս թեմայի նկատմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>