«Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ
Դուք Արցախը վաճառեցիք, դավաճանել եք հայ ժողովրդին, խաբեցիք մեզ բոլորիս, ովքեր Սերժ Սարգսյանին մերժելու համար դուրս եկան փողոց ու աջակցեցին ձեզ։ Այսօր Չարենցավանում Նիկոլ Փաշինյանին ասաց մի քաղաքացի։
«Դուք ներկայացնում եք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի ժողովրդին, ովքեր Ղարաբաղի թակարդից դուրս են եկել։ Ղարաբաղի շարժումը թակարդ էր, ժողովուրդը երջանիկ ա, որ հանել եմ այդ թակարդից»,– ասաց Փաշինյանը։
Ներկաները սկսեցին ծափահարել Փաշինյանին, ինչին արձագանքեց. «Մի հուզվեք, մարդ ա, խոսում ա»։
Աղբյուր՝ News.am

