ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Թոխմախի Մհերի ու Կայա Կալասի հիբրիդն՝ ընդդեմ Հայաստանի. 168.am

168.am-ը գրում է.
«Կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել 2026 թ. մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար։ Շինությունների և ենթակառուցվածքների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ:

Տեխնիկական թվացող այս պաշտոնական տեղեկատվությունը Հայաստանի վերջին ութ տարիների քաղաքական-քարոզչական այլասերման խտացված արտահայտությունն է, որը բացահայտում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության էժանությունն ու ցինիզմը։

«ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Ընդ որում, նշված մոտ 1.5 միլիոն դոլարանոց գնումը Սեդրակյանների ընտանիքին պատկանող ընկերությանը վերջին տարիներին ՔՊ-ական իշխանության կողմից իջեցված բազմաթիվ պատվերներից մեկն է միայն։

Մհեր Սեդրակյանը քաղաքական ամենաօդիոզ կերպարներից մեկն էր. 2018-ին հեղափոխություն կոչված արհավիրքի օրերին փողոց դուրս եկածները նաև նման կերպարների դեմ էին դուրս եկել՝ իբրև թե մերժելով նախկին արատավոր բարքերը՝ քրեաօլիգարխիան։ Ասվածը չի նշանակում, թե նախկին բոլոր երեք  իշխանություններն անթերի էին, և ընդամենը Թոխմախի Մհերի, Լիսկայի կամ Չոռնի Գագոյի պատճառով տեղի ունեցավ այն, ինչը հանգեցրեց հայ ժողովրդի պատմության մեծագույն աղետներից մեկին։

Բայց պետք է նաև նշել, որ 2018-ին սպասարկած ու տարիներ տևած հակաքարոզչական ողջ արշավը կառուցված էր առավելապես այդ մականունավորների հիշատակմամբ ողջ իշխանության սևացման վրա։ Այդ քարոզչությունը շարունակվում է նաև այսօր, երբ հիստերիկ պոռթկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշում է նախկին թալանչիներին, կոռուպցիոներներին ու օլիգարխներին, որոնցից շատերի հետ այսօր լավագույնս համագործակցում է։

Եվ ահա, այդ նույն Փաշինյանի կառավարությունը միլիոնավոր դոլարների պետական պատվերներ է տրամադրում հենց այն դեմքերից մեկի ընտանիքին պատկանող ընկերությանը, որն իր իբրև թե պայքարի գլխավորագույն թիրախներից մեկն էր։

Խնդիրն այդ ընկերության տնօրեն Դավիթ Սեդրակյանի անձը չէ, ոչ էլ անգամ այն, թե արդյոք արդար մրցույթի արդյունքո՞ւմ է նրա ընկերությունը հաղթում, թե՞ «հիմնադրամային շնորհակալությունների» բերումով։ Խնդիրն այն տիեզերական մասշտաբի երեսպաշտությունն է, որն առանց թաքցվելու արտահայտում է Նիկոլ Փաշինյանը՝ մի կողմից, այսօր «հերոս հարկատու» դարձած նրա նախկին թալանչի թիրախները՝ մյուս կողմից։

Ընդ որում, եթե Փաշինյանը խախտում է քաղաքական, քարոզչական սկզբունքներն ու դավաճանում է նախկին իբրև թե համոզմունքներին, ապա այս կատեգորիայի մականունավորները՝ հանուն ազատության ու փողի, դավաճանում են անգամ իրենց փողոցային, քրեական իբրև թե սկզբունքներին՝ դառնալով մի իշխանության սպասարկուներ, որոնց ներկայացուցիչների մեծ մասին նախկինում անգամ չէին բարևի, ասենք՝ իրենց կողմից մերժելի փոքրամասնության ներկայացուցիչ լինելու կասկածի համար։

Հայկական իրականության նողկանքն արտահայտող այս պատմությունը նաև արտաքին քաղաքական երեսպաշտության ցցուն վկայություն է։ Նույն Նիկոլ Փաշինյանի ասած՝ նախկին թալանչի ռեժիմի կարկառուն ներկայացուցչի որդու ընկերությունը հսկայական գումար է ստանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ կազմակերպելու համար ոչ թե «օրենքով գողերի հավաքը», այլ Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ Այն նույն եվրոպական համայնքի, որը շռայլորեն տասնյակ-միլիոնավոր դոլարներ է տրամադրում Հայաստանի իշխանությանը՝ «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար»։

Այն նույն «հիբրիդային պատերազմի», որն իշխանության քարոզչության համաձայն՝ վարում է Ռուսաստանը՝ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ու նրանց հաղթանակի համար։ Ահա ուրեմն, ԵՄ-ն այդ «պայքարի» համար փող է տալիս Փաշինյանին, վերջինս էլ դա ծախսում է մեկի միջոցով, որ ուղն ու ծուծով հիբրիդային սպառնալիքի ապրող մոնումենտ է։

Երեսպաշտության ու կեղծիքի այս շքահանդեսում փողը երկրորդական է։ Ավելի կարևոր է այն, թե ինչպես բոլորը՝ սկսած տարիներ առաջ բարևելու հարցում անգամ «զապադլո» որակվող այսօրվա իշխանություններից ու նրանց այսօրվա սպասարկուի վերածված նախկին մականունավոր «լավ տղերքից», մինչև եվրոպական բյուրոկրատիայի անպատիվ տիկիններ ու պարոններ, մեծապես թքած ունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների, սկզբունքների ու արժեքների վրա ու զբաղված են Հայաստանը հանուն իշխանության ու փողի ապականելով։

Հ․Գ․ Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Դավիթ Սեդրակյանը 2021թ․ ընտրություններում եղել է ընդդիմության՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։ Սա՝ իմիջիայլոց։

Հարություն Ավետիսյան 
168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>